ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն է այդ մասին գրառում արել՝ նշելով, թե Նուբարաշենի աղբավայրում հրդեհն արդեն սովորական է դարձել։

Վերջին անգամ աղբավայրում հրդեհ էր բռնկվել հուլիսի 25-ին, այրվել էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբը։ Ու չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ տարածքում անվտանգության կանոններ պահպանելն այդպես էլ չի հաջողվում։ «Բարձր ջերմաստիճանի պայմաններում իրավիճակն ավելի է վատթարանում, ու առանց այն էլ ծանր օդում թունավոր գազեր, ծուխ և փոշի է ավելանում։ Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ չկա համակարգային մոտեցում։ Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները, այն է՝ աղբի տեսակավորում, տեսակավորված աղբի տեղափոխում, տեսակավորված աղբի պահեստավորում, պիտանի և ոչ պիտանի աղբի առանձին տեսակավորում։ Պիտանի աղբն ուղարկվում է վերամշակման և արդյունքում էներգիա է ստացվում, իսկ ոչ պիտանին հատուկ պայմաններում հողի շերտի տակ է թաղվում»,- նշել է Թանդիլյանն ու հավելել, թե այս ամենին, համապատասխան քանակի և սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող աղբավայրերի բացակայության, աղբի թերի վերամշակման ու թերի տեսակավորման պայմաններում նվազագույնը, ինչ անհրաժեշտ է անել, գոնե անվտանգության տարրական կանոնները պահպանելն է։

«2016 թվականից խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել»,- նշել է թեկնածուն։ 

Նարե Երանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular