ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խրախճանք ժանտախտի օրերին». Փաշինյանը ծաղրում է մի ողջ ժողովրդի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը շուրջ 6 միլիոն դոլար է հատկացնում ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար։ Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 23-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ «Խրախճանք Ժանտախտի ժամանակ» արտահայտությունը փաշինյանական վարչախումբը հասցրել է նոր կատարելության։ Մինչ Արցախի ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում, տոտալ շրջափակման մեջ փաշինյանական վարչախումբը ահռելի գումարներ է ծախսում թմրանյութերի պրոպագանդայով զբաղվող ռեփերի և այլ աշխարհահռչակ աստղերին Հայաստան բերելու, իսկ քաղաքակիրթ աշխարհին էլ ցույց տալու, թե Հայաստանը որևէ խնդիր չունի և զբաղված է բացառապես զվարճանալով։

Մի կողմից քաղաքակիրթ աշխարհին փորձում ենք ցույց տալ, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, մյուս կողմից էլ վարչախմբի այս քայլերը վկայում են, որ Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք օրգանական ոչ մի կապ չունեն հայկական օրակարգի հետ և զբաղված են բացառապես իրենց իշխանությունը երկարաձգելով, հասարակությանը պառակտելով և մարդկանց իրար դեմ հանելով։

Մեկ այլ անբարոյականություն է համերգը հենց սեպտեմբերի 23-ին նշանակելը, սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը, երբ մոտ 5000 հայ զրկվեց իր կյանքից։ Ի դեպ նախապես հայտարարվել էր, թե Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլար են ծախսելու, Կառավարությունից այդ ժամանակ տեղեկությունը հերքել էին, սակայն որևէ խնդիր չէին նշել՝ ասելով, թե գումարն ամենևին էլ 23 միլիոն չէ։

Ի դեպ 6 միլիոն դոլարն էլ ոչ պակաս մեծ գումար է, հատկապես այս պայմաններում։ Ժամանակին, երբ Հայաստանի կառավարությունը 54 միլիոն դրամ՝ մոտ 135 հազար դոլար էր ծախսում Նունե Եսայանի համերգը կազմակերպելու համար, Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը վայնասում էր բարձրացրել և Հայաստանի իշխանություններին մեղադրում էր ոչ նպատակային ծախսերի մեջ, իսկ այժմ իրենք մոտ 40 անգամ ավելի շատ գումար են ծախսում նման նպատակների համար։ 

Արամ Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular