ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պայուսակ

ՖՈՏՈ

Պայուսակները ունեն մոտ վեց հազարամյակի պատմություն: Եվ դա զարմանալի չէ, քանի որ բոլոր ժամանակներում էլ մարդիկ ստիպված են եղել ինչ որ բանի մեջ իրեր, փող և տարբեր մանրուքներ պահել: Այնուամենայնիվ գիտնականները կարծում են, որ առաջին պայուսակները իրականում եղել են հագուստի գրպանները, իսկ նման հագուստ հայտնվել է միայն 17-րդ դարում: Գրպաններով զարդարել են բաճկոնները, վերնաշապիկները իսկ հետագայում նաև տաբատները: Չնայած դրան հագուստի վրա գրպանների հայտնվելուց շատ առաջ էլ մետաղադրամները կամ այլ անհրաժեշտ նյութերը պահվել են պարկիկների մեջ: Կանայք նախընտրելեն դրանք թաքցնել փեշի տակ (մեր ժամանակներում էլ են կանայք շարունակում փողը թաքցնել աչքի համար աննկատ տեղերում), իսկ տղամարդիկ կախել են գոտիներից:
Միջնադարում այդպիսի պարկիկները կոչվել են «բարիքի գրպաններ»: Բացի դա մետաղադրամների համար հաճախ նաև փոքրիկ կաշվե պայուսակներ են կարել: Դրանք եղել են արքունիքի անդամների հարդարանքի զարդեր: 15-16-րդ դարերում պարկիկների նորաձևությունը ևս մեկ քայլ առաջ է գնացել, դրանք արդեն պատրաստվել են տարբեր չափերի` սկսած ամենափոքրից մինչև ամենածավալունը: Քայլելիս այդ պարկերի մեջ հնչել են մետաղադրամներն, այնպես որ այդ ձայնով հնարավոր է եղել որոշել դրա սեփականատիրոջ կարողությանը: Երբ հայտնվել են հագուսի գրպանները՝ տղամարդիկ իրենց պարկիկների ամբողջ պարունակությունը տեղափոխել են այնտեղ, քանի որ դա զգալի հարմար է: Կանանց գրպանները չեն բավարարել, ուստի նրանք սկսել են կրել պայուսակներ, որտեղ տեղադրել են իրենց  անհրաժեշտ փոքրիկ իրերը: Արդեն այդ ժամանակներում պայուսակները կարվել են տարբեր գործվածքներից, տարբեր տարողության և ձևերի, զարդարված, ասեղնագործված և այլն: Կանայք դադարել են պայուսակները թաքցնել և սկսել են դրանք ակտիվորեն ցուցադրել որպես զարդարանք: 18-րդ դարում նորաձև են դարձել ժանյակներով ձևավորված «պոմպադուր» պայուսակները՝ մադամ Պոմպադուրը եղել է ֆրանսիայի թագավոր Լուի 15-րդի ֆավորիտուհին: Ժամանակակից պայուսակների առաջացման պատմությունը սկսվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ (18-րդ դարի վերջ 19-րդ դարի սկիզբ), երբ ձևավորվել է սովորույթ, ըստ որի կանայք պետք է պայուսակը պահեն ձեռքին, իսկ տղամարդիկ ձեռքերը գրպաններում: Այս նորարարությունը հանգեցրել է նրան, որ թույլ սեռի ներկայացուցիչներն այլևս կարիք չեն ունեցել գրպանների: Այն ժամանակ պայուսակների լայնածավալ արտադրություն չի եղել: Դրանք պատրաստվել են անհատ վարպետների կողմից, սովորաբար, պատվիրով: Բայց իրավիճակը ժամանակի ընթացքում փոխվել է, և 19-րդ դարի կեսերից Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու օրոք բացվել են պայուսակների գործարաններ (օրինակ Hermès և Louis Vuitton): Այդ ժամանակներից պայուսյակների արտադրությունը դարձել է մասսայական: Միևնույն ժամանակ շարունակվել են գնահատվել ձեռագործ պայուսակները, բայց միայն շատ հարուստ մարդիկ կարող են իրենց թույլ տալ նման բան: 19-րդ դարում սկսել են պայուսակների վրա փականներ դնել, բայց կայծակաճարմանդը (молния), որը տարածված է այսօր, հայտնվել է միայն 20-րդ դարում: Քսաներորդ դարը վերջապես և անվերապահորեն ճանաչել է պայուսակները, ինչպես նաև տաբատները կանացի հարդարանքի պարագաներ: Անգամ հոկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում նշում է հատուկ տոն` Պայուսակների ազգային օր: Հասարակության մեջ կանանց դիրքը ներկայումս փոխվել է, և հետևաբար, հաշվի առնելով կանանց նոր կարիքները, սկսել են հայտնվել մեծ չափի պայուսակներ: Զգեստապահարանի այս իրի նորաձևությունը միշտ էլ արագորեն է փոփոխվել:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular