ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսական խաղ. ինչով է սպառնում խաղաղապահների դուրսբերմանը Ղարաբաղից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքում մոտ ապագայում պետք չէ սպասել, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն։ Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։ «Բաքվից և Երևանից հնչող շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին ազդանշանները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել որևէ պայմանի։ Մի շարք բարդ թեմաների շուրջ լուծումներ դեռ պետք է գտնվեն», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նրա խոսքով, ամենաբարդ թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների և ազատությունների պահպանման ապահովումը, ինչպես նաև «համաձայնագրի իրականացման միջազգային աջակցության մեխանիզմը, որը կասկածի տակ չի դնի երկրների ինքնիշխանությունը և Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական անկախությունը»։ Այսինքն, այլ կերպ ասած կողմերի պայմանավորվածությունների պահպանման երաշխիքները, ինչպես նաև այն երկրի կամ երկրների անվանումը, որոնք կտան այդ երաշխիքները։ Ոմանց կարող է թվալ, թե Դենիս Գոնչարի ելույթի նպատակը միայն հայաստանյան մամուլում շրջանառվող համաձայնագրի մոտալուտ կնքման մասին լուրերը հերքելն էր։ Այնուամենայնիվ, դրա իմաստը շատ ավելի խորն է: Ինչպես բարձրացված հարցերը, այնպես էլ այն, որ համաձայնագիրը չի կնքվի առանց դրանց լուծման, բարձրացվել են ռուսական շահերը պաշտպանելու նպատակով։ Այսինքն այն խաղից պաշտպանվելու համար, որ Արևմուտքը խաղում է Մոսկվայի դեմ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին։
Բազմաքայլ խաղի նպատակը, որի ակտիվ փուլը սկսվեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջմամբ և դրան հաջորդած Փաշինյանի իշխանության գալով, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Քայլերը հետևյալն էին. Նախ հեղաշրջումից հետո իշխանության եկած վարչապետը մաքրում է հայկական ուժային կառույցները ռուսամետ ուժերից, հետո հնարավորինս փչացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ, այդ թվում Վլադիմիր Պուտինի հետ անձնապես, ինչը արվել է ՀԱՊԿ այն ժամանակվա ղեկավար Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև Պուտինի անձնական ընկեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցադրական ձերբակալություններով։ Հետո Փաշինյանի տեղեկատվական կառույցները սկսում են երկրում սերմանել հակառուսական
տրամադրությունները։ Դրա համար արևմտամետ ուժերն ու տեղական ազգայնականներն արդեն հասցրել էին ստեղծել Ռուսաստանի անվստահելի գործընկերոջ կերպարը։ Որպես երկիր, որը, ինչ-որ տարօրինակ
պատճառով, չի զոհաբերում սեփական շահերը հանուն հայկականի։ Օրինակ, նա չի խզում հարաբերությունները Բաքվի հետ և չի դադարում զենք վաճառել Ադրբեջանին, թեև Ռուսաստանը շատ ավելի ցածր գնով նույն զենքը վաճառում էր հայերին։ Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանին ոչ թե
փրկող, այլ գրեթե զավթելու ցանկություն ունեցող երկիր։ Այսպես, օրինակ, ժամանակին, նույնիսկ պատերազմից առաջ, ի հայտ եկավ ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ մտցնելու գաղափարը։ Այն ուղղակի լրատվամիջոցներով, ասեկոսեների պես, նետվեց տեղեկատվական տարածություն, ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը չաջակցեցին դրան։ Սակայն,նույնիսկ այն ժամանակ, դժգոհություն առաջացավ հայ ակտիվիստների շրջանում, քանի որ դա Մոսկվայի
ենթադրյալ փորձն էր օգտվել ղարաբաղյան իրավիճակից հատուկ օկուպացիայի համար: Թեև, ինչպես «Ռեգնում» գործակալության հետ զրույցում իրավացիորեն նշել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը. «Խաղաղապահները Անդրկովկասում իրավիճակի միայն կայունացման
գործիք են, այլ ոչ ինքնանպատակ»։ Դա պատերազմից առաջ, իհարկե, հետո իրավիճակի որակական փոփոխություն եղավ։ Փաստացի, Փաշինյանն ինքը որակապես փոխեց այդ իրավիճակը։ 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ
պատերազմի սկսվելուց հետո նա մատը մատին չխփեց Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու համար: Նա մոբիլիզացիա չհայտարարեց, բանակ չուղարկեց և հրաժարվեց դադարեցնել պատերազմը նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ էր, որ Ղարաբաղը կպարտվի, իսկ Մոսկվան փոխզիջման միանգամայն ընդունելի
պայմաններ էր առաջարկում։ «Հիշեցնեմ, որ եթե Երևանը 2020 թվականին ընդուներ ռուսական նախաձեռնությունները, Շուշին հայկական կլիներ»,- բացատրել է Նիկիտա Մենդկովիչը։ Արդյունքում Ղարաբաղի միայն մի մասը մնաց հայկական և այն էլ այն պատճառով, որ տարածաշրջան մտցվեցին ռուս խաղաղապահներ։ Նրանք այնտեղ են հինգ տարով՝ մինչև 2025 թվականը, իսկ խաղաղապահ մանդատի երկարաձգումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան համաձայնվեն հակամարտության երկու կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը): Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը) արդեն հասկացրել է, որ Բաքուն դրան իր համաձայնությունը չի տա։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորություններին, և խաղաղապահները կլքեն տարածքը 2025 թվականին»,- հայտարարել է թուրք առաջնորդը։ Եվ ահա հակառուսական խաղի հաջորդ փուլն է սկսվել։ Հայերը հասկանում են, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի բնակիչներին կթողնի առանց պաշտպանության, իսկ նրանց իրավունքներն ու կյանքը կվտանգեն ադրբեջանցի զինվորականները։ Բաքվի խոսքերին, որ ոչ ոք իրենց ձեռք չի տա, հայերը չեն հավատում, ինչը զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանում և Հայաստանում մի քանի սերունդ մեծացել է միմյանց հանդեպ ատելության մթնոլորտում, և Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ հերոսացրել են այն մարդուն, ով կացնով սպանել է քնած հային: Ըստ այդմ, Փաշինյանի կառույցները ցանկանում են ռուս խաղաղապահների հետագա դուրսբերումը ներկայացնել ոչ թե որպես պարտավորության կատարում, այլ Մոսկվայի հերթական դավաճանություն։
Ռուսաստանի վրա դնել Ղարաբաղում հետագա էթնիկ զտումների համար պատասխանատվությունը, և դրանով ամփոփել ծրագրի վերջին փուլը: «Պատժել» Ռուսաստանին հարաբերությունները խզելով: «Եթե Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնությամբ դուրս բերի իր խաղաղապահներին
Ղարաբաղից և հայաթափվելուց հետո Արցախը անցնի Ադրբեջանին, ապա Հայաստանը պետք է անի հնարավորն ու անհնարինը, որպեսզի ռուսական ներկայությունը Հայաստանում սահմանափակվի, ասենք մնա միայն դեսպանատանը։ Մնացած բոլոր ձևաչափերում ռուսական ներկայությունը Հայաստանում պետք է բացառվի»,- գրել է Փաշինյանի կառույցներին մոտ գտնվող հայկական ռուսալեզու ամենահայտնի հեռագրային ալիքներից մեկը՝ «Բաղրամյան-26»-ը։ Ընդ որում ալիքը նաև նկարագրում է, թե կոնկրետ ինչը պետք է բացառել. ռուսական բազան (որը պաշտպանում է Հայաստանը Թուրքիայից) պետք է դուրս բերվի, ռուսական ներդրումները (որոնք պահպանում են տնտեսությունը) պետք է դուրս մղվեն, ռուսական էներգետիկ ռեսուրսները (որոնց շնորհիվ երկիրը սնվում և ջեռուցվում է) պետք է դադարեն գնել նաև Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:
Մի թե՞ սա է հայության նպատակը հաշվի առնելով թշնամիների ու խնդիրների ահռելի քանակությունը: Բայց Ռուսաստանի դուրս գալը վերջ կդնի հայկական պետությանը։ Իհարկե, Մոսկվայի համար ևս դա հղի է հետևանքներով՝ Հայաստանը Ռուսաստանի հենակետն է Հարավային Կովկասում։ Այո, տեսականորեն հենակետը կարելի է փոխել։ «Մենք պետք է վերանայենք հարաբերությունները այլ խաղացողների հետ և դրանց ընդլայնման հեռանկարները, եթե չկարողանանք հույսը դնել Երևանի վրա: Հիշեցնեմ, որ Բաքուն շահագրգռված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ և ոչ միայն։ Իսկ Վրաստանը, չնայած ԱՄՆ ճնշմանը, հրաժարվում է ենթարկվել պատժամիջոցներին և վերսկսում է տրանսպորտային կապը Ռուսաստանի հետ»,- բացատրել է Նիկիտա Մենդկովիչը։ Սակայն Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, և Անկարան չափազանց շատ գործիքներ ունի այդ երկրի քաղաքականությունը վերահսկելու համար։ Վրաստանի հետ ևս կան անլուծելի հակասություններ Հարավային Օսիայի և Աբխազիայի տեսքով, ինչպես նաև առկա է ԱՄՆ-ի վերահսկողությունը վրաց երիտասարդ սերնդի մտքերի և զգացմունքների վրա: Ուստի մնում է միայն Հայաստանը։ Իսկ այդ հենակետի կորուստը կբերի նրան, որ ամբողջ տարածաշրջանը (ներառյալ Վրաստանը, որն այժմ նայում է Մոսկվային) Անկարայի վերահսկողության տակ անցնի։ Ինչն իր հերթին Ռուսաստանին կտրելու է Մերձավոր Արևելքից, ամրապնդելու է թուրքական ներկայությունը ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ռուսական Հյուսիսային Կովկասում։
Դրա համար էլ, ըստ ամենայնի, Դենիս Գոնչարն արել է իր հայտարարությունը: Նա հասկացնում է հայերին, որ Ռուսաստանը չի լքի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ խաղաղության պայմանագիր չի լինի, քանի դեռ նրանց իրավունքները երաշխավորված չեն։ Եվ նաև այն պատճառով, որ դեռ չի որոշվել Ադրբեջանի կողմից երաշխիքների կատարման մոնիտորինգի մեխանիզմը, մեխանիզմ, որում գլխավոր դերը կունենա Ռուսաստանը, այլ ոչ թե Փաշինյանի դաշնակիցները ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Հարցն այն է, թե Ռուսաստանն ունի՞ պատասխանելու գործիքներ, հատկապես այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը կամավոր ընտրել է Փաշինյանին, և ենթադրաբար նաև նրա քաղաքականությունը։ «Մեր մանևրը ժամանակավորապես սահմանափակվում է Ուկրաինայում զբաղվածությամբ, և ակտիվ միջոցառումները տարածաշրջանում կսկսվեն Ուկրաինան ֆաշիզմից ազատագրվելուց հետո», - խոստովանել է Նիկիտա Մենդկովիչը, - հետևաբար, ներկայումս արժե գնահատել Հայաստանում իշխանության տարանցման հեռանկարները, նոր ռեժիմի ընթացքը և նրա գալու ժամանակը: Արդյո՞ք պետք է հույս դնել դրա վրա մոտագա ապագայում, թե՞ պետք է ձեռքերը լվանալ և սկսել քաղաքականություն վարել հաշվի չառնելով հայկական գործոնը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular