ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրոլեյբուսը տեխնիկական խնդիրներ ունենալու պատճառով բախվել է 3 ավտոմեքենայի․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում ժամը 17:45-ի սահմաններում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը Կորյուն փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհին թույլատրելի հատվածում կայանված Toyota Rav 4 մակնիշի, Nissan Rogue մակնիշի, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետեւանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել եւ բախվել թույլատրելի հատվածում կայանված Ford Fusion մակնիշի ավտոմեքենային: Հարվածի հետեւանքով տրոլեյբուսն ու Nissan-ը հայտնել են հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառերին: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տրոլեյբուսը վարել է 26-ամյա Նարեկ Գասպարյանը: 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: 

Վթարի պատճառը եղել է տրոլեյբուսի հետ տեխնիկական խնդիրները ու վարորդը, եթե ճիշտ չկողմնորոշվեր, արգելակների պատճառով կառավարումը կորցնելու հետեւանքով տրոլեյբուսը կհայտնվեր մարդկանց մեջ եւ հենց վարորդի ճիշտ գործողությունների արդյունքում է, որ զոհեր եւ վիրավորներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular