ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազը մերժել է Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական վարույթով հսկող դատախազը, քննարկելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ տարբեր ոլորտներում ավանդ ունեցող անձանց նույնաբովանդակ միջնորդությունները, որով վերոնշյալ անձինք խնդրել են մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

Այս կապակցությամբ Դատախազությունն ընդգծում է, որ քրեական վարույթով իրականացվող նախաքննությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու եւ հետագայում դա փոխելու կամ վերացնելու հիմքերն ու կարգը սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով:

Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունները եւ վերլուծելով դրանք քրեական վարույթով ձեռք բերված փաստական հանգամանքների համատեքստում՝ դատախազը գտել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում, եւ թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ, չի հաստատվել, որ մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում եւ վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշայլ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ: Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր եւ որդի Սմբատյանների եւ գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նման պայմաններում, հաշվի առնելով նաեւ այն, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է 2023 թվականի հուլիսի 29-ին, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կչեզոքացնեին վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ մտավախություններն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի պատշաճ վարքագիծը, հետեւաբար՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված անազատության հետ կապված խափանման միջոցի անհրաժեշտությունը շարունակում է լինել առկա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուների միջնորդություններում բացակայում են հետադարձ հասցեները, ինչի արդյունքում Դատախազությունը զրկված է որոշումը կողմերին տրամադրելու հնարավորությունից, տեղեկացնում ենք, որ հսկող դատախազի որոշման պատճենը կտրամադրվի դիմումատու(ներ)ին՝ Գլխավոր դատախազություն ներկայանալու կամ Դատախազությանը հասցե(ներ) տրամադրելու դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular