ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել. Հրաչյա Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել փոխնախարար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, այնուհետև վարչապետի խորհրդական, և այժմ էլ ՊՆ նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրեն նշանակել են, որ Սուրեն Պապիկյանին վերահսկի:

Հարցին, թե ինքը ի՞նչ կապ ունի պաշտպանության հետ, որ այդպիսի նշանակում է արել Փաշինյանը, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, որով որ զբաղվում են և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Բանակում ունենք նաւև քաղծառայողներ, զինվորականներ. բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել»:

Անդրադառնալով իր՝ անհասկանալի նշանակումներին, Սարգսյանն արձագանքեց. «Անհասկանալի չէ, այն կարողություններն ունեմ, կարծում եմ՝ վարչապետը գնահատել է և հարմար է գտել»:

Հարցին՝ ի՞նչ ոլորտ է ինքը կառավարում, փոխնախարարն ասաց. «Թույլ տվեք այս պահին այդ հարցին չպատասխանել, հետո կանդրադառնամ»:

Հարցին՝ արդյո՞ք աշխատանքը խորթ չէ, Սարգսյանն ասաց. «Աշխատանքն ընդհանրապես խորթ չի: Կառավարման գործառույթներ կան, որոնք պետք է համակարգվեն, որպեսզի վերջնական արդյունք ունենանք»:

Հարցին, թե, իր պատկերացմամբ, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը 2 տարի անց, ՊՆ փոխնախարարը ասաց, որ պետք է բարձրացնեն բանակի մարտունակությունը.

«Այն պրոցեսները, որ բանակի կառավարում է տեղի ունենում, պետք է այդ պրոցեսների արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»:

Հարցին, թե սահմանին այս պահին իրավիճակը ինչպե՞ս է, ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «1 շաբաթ է՝ ինչ աշխատանքի եմ, կարծում եմ՝ հետագայում ձեր հարցերին կպատասխանեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular