ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է սպառնում․ Associated Press

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Associated Press-ն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի պատրաստած ծավալուն զեկույցին, որը վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին

Հոդվածում նշվում է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը զգուշացրել է, որ «Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ» և կոչ  արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործը փոխանցել միջազգային տրիբունալ:

Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը Ադրբեջանի կողմից լրջորեն խոչընդոտում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը մոտ 120 հազար բնակիչ ունեցող տարածաշրջանին։

«Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում», — ասվում է Օկամպոյի զեկույցում, որում նշվում է, որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է որպես «մարդկանց  խմբի համար կանխամտածված կենսապայմանների ստեղծում, որը նախատեսված է նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար»:

«Չկան դիակիզարաններ և մաչետեով հարձակումներ: Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը կոչնչացվի մի քանի շաբաթվա ընթացքում»,- Associated Press-ի հաղորդմամբ՝ նշված է զեկույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular