ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լուսացույց

ՖՈՏՈ

Լուսացույցների հայտնվելու պատմությունը սկսվում է 1868 թվականի վերջերից: Հենց այդ ժամանակ է աշխարհում առաջին լուսացույցը հայտնվել Լոնդոնի բրիտանական խորհրդարանի դիմաց: Այն հորինել է երկաթգծային սեմաֆորների մասնագետ Ջոն Պիկ Նայթը: Իհարկե, պետք է նշել, որ այն զգալիորեն տարբերվել է ժամանակակից լուսացույցներից և կառավարվել է ձեռքով: Սարքը բաղկացած է եղել երկու լուսաանդրադարձիչ սլաքներից: Եթե սլաքները հորիզոնական են դասավորված, դա նշանակում է կանգ առնել, իսկ եթե 45 աստիճանի անկյան տակ կախված են, ապա անհրաժեշտ է զգուշությամբ շարժվել: Իսկ երբ դրսում մթնել է օգտագործվել են գազային լապտերներ, որոնք համապատասխանաբար ազդանշան են տվել  կարմիր կամ կանաչ լույսով: Լուսացույցը գործել է միայն այն տրանսպորտային միջոցների համար, որոնք, եթե կան հետիոտներ ստիպված են կանգ առնել և ճանապարհ տալ նրանց: Այնուամենայնիվ, նման սարքն իրեն լավագույն ձևով չի ցուցաբերել, քանի որ օգտագործելը սկսելուց մեկ ամիս պակաս էլ ժամանակ անց պայթել է և վնասել այն վերահսկող ոստիկանին: Առաջին ավտոմատացված լուսացույցային համակարգը 1910 թվականին ստեղծվել և արտոնագրվել է Չիկագոյում Էրնսթ Սիրինի կողմից։ Այս դեպքում սլաքների փոխարեն երթևեկությունը կարգավորվել է «Stop» (կանգնել) և «Proceed» (անցնել) բառերի միջոցով։ Իսկ այսօրվա լուսացույցներին շատ թե քիչ նման էլեկտրական լուսացույցը ստեղծվել է 1912 թվականին Սոլթ-Լեյք-Սիթիում Լեսթեր Վայրի կողմից։ Այդ լուսացույցն ունեցել է կարմիր և կանաչ էլեկտրական լամպեր։ 1920 թվականից Դեթրոյթում և Նյու-Յորքում սկսվել են կիրառվել եռագույն (կարմիր, դեղին, կանաչ) լուսացույցներ, որոնց գյուտարարներն են եղել Վիլյամ Փոթսը և Ջոն Հարիսը։ 1922 թվականին նման լուսացույցներ են հայտնվել նաև Եվրոպայում (սկզբից՝ Փարիզում և Համբուրգում)։

Gorcarkvel e deghin tartogh azdanshanov lusacuyc | ՄԱՄՈՒԼ.ամ -  Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

 Նախկին ԽՍՀՄ-ում առաջին լուսացույցը տեղադրվել է 1930 թվականի հունվարի 15-ին Լենինգրադում։ Հետաքրքիր է այն, որ գույները, որոնք օգտագործվում են լուսացույցերում, ընտրվել են  հաշվի առնելով դիխրոմազիա (dichromasia-գունային տեսողության անբավարարություն)  ունեցող մարդկանց կարիքները: Նման մարդիկ չեն կարողանում  տարբերակել  տաք (օրինակ  կարմիր գույնը) և սառը երանգները (օրինակ  կանաչը): Այդ իսկ պատճառով, լուսացույցներում կարմիր և կանաչ գույների միջև դեղին գույնն է: Բացի այդ, կան մարդիկ՝ դալտոնիկներ, որոնք չեն տարբերում կարմիրը կանաչից, ուստի ժամանակակից լուսացույցներում ներկայումս օգտագործում են կարմիր գույնը՝ նարնջագույնի երանգով, իսկ կանաչը՝ կապույտի երանգով: Ներկայումս լուսացույցները կարգավորում են մարդկանց, ավտոմեքենաների, մոտոցիկլների, հեծանիվների, տրամվայների, տրոլեյբուսների, մետրոյի և երկաթգծի գնացքների, նավերի երթևեկությունը, ինչպես նաև օգտագործվում են ձեռնարկություններում դիսպետչերական ազդանշման համար։ 
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular