ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ինչի՞ էին իրեն հաց տալիս, որ հիմա էլ հացադուլ է անում․ Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը՝ Արկադիի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կնոջս ու երեխաներիս սպանող Արկադին ու իր փաստաբանը փորձում են գործը քննող քննիչին վարկաբեկել, որպեսզի ժամանակ շահեն։ Հոկտեմբերին առաջին դատական նիստն է ու իրենք գիտեն, որ տարբերակ չունեն արդարացվելու, դրա համար էլ այսպիսի ճղճիմ քայլերի են դիմում։ Այս մասին  MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը երեկ MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանյալը հացադուլ է հայտարարել ու արդարություն է պահանջում, քանի որ նշում է՝ սպանության հետ որևէ կապ չունի, բայց շարունակում է կալանքի տակ մնալ։

«Դատին երկու ամիս մնաց, գիտեն, որ խուսափելու տեղ չունեն, ուզում են՝ քննիչը փոխվի, ձեռքերը փրփրներին են գցել։ Գործով քննչական խմբի ղեկավարը Նարեկ Գարեգինյանն է, մայոր է, իր մասին կարող եմ ասել այն, որ իր գործը շատ լավ է կատարում, փորձառու քննիչ է, առաջին օրվանից մինչև հիմա գիշեր-ցերեկ այս գործով է ընկած ու վստահ եմ, որ ամեն ինչ ճիշտ է անում։ Այն ինչ իմացել ենք, իր կատարած աշխատանքի շնորհիվ է»,-ասաց Սևակ Մելիքսեթյանը։

Ընտանիքի հայրը հերքեց Արկադիի փաստաբանի այն խոսքերը, թե  վերջինս հետ քննչական գործողություններ տեղի չեն ունենում։ 

«Տարբերակ չունեն, ինչ էլ լինի, ցմահ պիտի նստի։ Տեսա նաև ձեր նյութը, որտեղ ասում եք՝ Արկադին հացադուլ է հայտարարել, իրականում, չեմ կարծում, սա ինչ-որ մեկին հետաքրքիր է, իսկ ինչի՞ էին իրեն հաց տալիս, որ մի բան էլ հացադուլ է անում»,-նշեց ընտանիքի հայրը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալն այլ վայրում է եղել։ 

Հիշեցնենք նաև՝ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը նախորդ ամիս ևս երկու ամսով երկարաձգել է։ 

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular