ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1257 քաղաքացի երգիչ Իլյա Պրուսկինի կրոնական ատելության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1257 հայրենակից է միացել ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որի համաձայն Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:

Հիմա այս երգիչը փորձում է 2023թ. օգոստոսի 12-ին Հայաստանում, Շէնե բացօթյա համերգասրահում ելույթ ունենալ»,- գրել է նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular