ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան ամրապնդում է իր դիրքերը Երևանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական առաջատար երկրները և Եվրամիությունն առաջիկայում Հայաստանում հանդես են գալու նոր դեմքերով՝ անբավարար գնահատելով նախկին ներկայացուցիչների և դեսպանների աշխատանքը։ Փաստացի Եվրամիությունը, որը ցանկանում է ամրապնդվել Հայաստանում և իր ձեռքը վերցնել երկրի ամբողջական վերահսկողությունը, այդ թվում նաև ուժային կառույցները, ցանկանում է փոխել հիմնական դեսպաններին, շատերը չեն բավարարել Եվրամիության եվրոպական առաջատար երկրների պահանջմունքները և նրանց փոխարեն նոր դեսպաններ են նշանակելու։

Արդեն իսկ Հայաստանում իր աշխատանքն է սկսել Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը մինչ այդ եղել է իրաքյան Քրդստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը։ Հատուկ Հայաստանում նշանակվելու համար բավական լուրջ ռազմական կրթություն ունեցող և տարածաշրջանի իրողություններին տիրապետող Օլիվիե Դըկոտինյին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոն են տվել։

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իր պաշտոնին հրաժարական կտա նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, վերջինս ևս առանձնապես ակտիվ չէ Հայաստանում և Գերմանիայում դժգոհ են նրա աշխատանքից։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Հայաստանում նշանակվեց ԱՄՆ նոր դեսպան Քրիստինա Քվինը՝ փոխարինելով Լին Թրեյսին, որն այժմ Միացյալ Նահանգների դեսպանն է Ռուսաստանում։ Քրիսինա Քվինն էլ Կալիֆորնիա նահանգից է և բավականին լավ տիրապետում է հայկական իրողություններին։

Ամենակարևոր նշանակումը, որ տեղի է ունենալու առաջիկայում, դա Եվրամիության ներկայացուցչի նշանակումն է։ Անդրեա Վիկտորինը, որը թեև բավականին ակտիվ է եղել Հայաստանում Եվրամիության ստվերային և այլ կարիքներն առաջ մղելու հարցում, հեռանում է այդ պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Վասիլիս Մարագոսը։ Վերջինս՝ հիմա ղեկավարում է եվրոպական հանձնաժողովի հարևանության ընդարձակման հարցերով գլխավոր վարչության Բոսնիա և Հերցեգովինայի ու Կոսովոյի խումբը, իսկ ավելի վաղ նա նույն վարչությունում ղեկավարել է Հայաստանի և Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության խումբը։ Փաստացի շատ ավելի լավ է տիրապետում իրողություններին և նաև լուրջ շփումներ ունի Հայաստանում։

Արամ Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular