ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք պատրաստ ենք հանդիպումներ անցկացնել Ղարաբաղի հայերի հետ»․ Բաքուն նշել է իր պայմանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն պատրաստ է առանց արտաքին միջամտության կանոնավոր հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ.

Ըստ տեղական լրատվամիջոցների, Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը վստահեցրել է, որ Բաքուն ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր  ունի։

«Տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել  հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է այս ուղղությամբ երկխոսության այն հայ բնակիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են նման երկխոսությամբ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք  շահագրգռված են միայն մանիպուլյացիաներով։ Այս առումով մենք պատրաստ ենք պարբերաբար հանդիպումներ անցկացնել հայազգի բնակիչների հետ՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, ըստ երևույթին, մոռացել է նշել, որ Բաքուն Արցախի հետ կապ հաստատելու հիմնական մեթոդ է համարում հանրապետության ժողովրդի շրջափակումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular