ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանն Արցախում հումանիտար ճգնաժամի մասին պատմել է Իսպանիայի եւ Հունաստանի գործընկերներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայի եւ Հունաստանի գործընկերների հետ հեռախոսով քննարկել է հումանիտար ճգմաժամն Արցախում։ Այս մասին նա տեղեկացրել է իր Х-ի (Twitter) միկրոբլոգում։

Արարատ Միրզոյանի խսքով՝ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ներկայացրել է շարունակվող հումանիտար ճգնաժամն Արցախում եւ դրա ահավոր հետեւանքները բնակչության համար, ներառյալ 30 հազար երեխաները, 20 հազար տարեցները եւ 9 հազար սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ։

«Ընդգծվել է Ադրբեջանի կողմից շրջափակումը լրիվ հանելու անհրաժեշտությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Իր մյուս գրառմամբ նա տեղեկացրել է հույն գործընկերոջ՝ Գիորգիոս Գերապետրիտիսի հետ զրույցի մասին։

Բարձր գնահատելով  միջազգային գործընկերների հասցեական կոչերը՝ նա ընդգծել է կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ իրագործելու համար, որն Ադրբեջանը շրջափակել է մոտ 8 ամիս, եւ դադարեցնելու համար Արցախի լիակատար պաշարումը, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular