Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Րեիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի հաղորդագրությունից:
Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան Նախագահ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի
Մեծարգոյ Պր. Նախագահ
Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին :
- դժուարին պայմաններուն, երբ Արցախն ու Արցախահայութիւնը կը դիմագրաւեն ճակատագրական լուրջ մարտահրաւէրններ, անձնապէս ճանչնալով ձեզ, ձեր հաստատակամ սկզբունքային կեցուածքներն ու համոզումները, կը հաւատամ, որ պիտի կարողանաք լիիրաւ յանձնառութեամբ ձեռնհասօրէն կատարել եւ արդարացնել Արցախի եւ իր աննուաճ բնակիչներու ինքնութեան պահպանման եւ ինքնիշխան գոյատեւման պատասխանատու եւ ծանր պարտականութիւնը . վստահ եղեք, որ, անկասկած, միշտ ձեր կողքին պիտի գտնեք, իր ինքնպատկանելիութեան եւ արժանապատութեան գիտակից ողջ հայութիւնը , որուն ամէնօրեայ ուշադրութեան եւ զօրակցութեան կիզակէտին եղած է եւ է՛, Արցախն ու Արցախահայութեան հարցը իր բոլոր երեսներով:
Միշտ ձեր կողքին յաջողութեան մաղթանքներով ՝
Ժիրայր Րէիսեան
Երեսփոխան Սուրիոյ Խորհրդարանի»: