ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը Լուիս Մորենո Օքամփոյի փորձագիտական զեկույցի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյո՞ք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ը տեղեկացավ, որ օգոստոսի 7-ին ստացվել է մեծավաստակ գիտնականի զեկույցը, ինչն ուսումնասիրվել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակում՝ ըստ անհրաժեշտության Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակիների կողմից օգտագործման նախապատրաստելու համար։

«ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը զեկույցը գնահատում է որպես մասնագիտական բարձր որակներով, օբյեկտիվ եւ փաստական տվյալներով հիմնավորված ավարտուն աշխատանք։ Մասնավորապես՝ զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է՝ շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն է սահմանում նաեւ  «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Հեղինակն ասվածը հիմնավորում է՝ հղում կատարելով Սրեբրենիցայում ցեղասպանական գործողության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի բնակչությանը սննդից, բժշկական օգնությունից, ապաստարաններից եւ հագուստից զրկումը համարվում է ցեղասպանություն։

Պարոն Օքամփոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից եւ անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը, դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման հնարավորություններին, ինչպես նաեւ հանցագործության կանխարգելման ճանապարհներին։

Զեկույցի հեղինակը մանրամասնորեն վերլուծել է Լաչինի միջանցքի փակման առնչությամբ միջազգային դատական ատյանների որոշումները, Ադրբեջանի նախագահի եւ այդ երկրի ղեկավարների հայտարարություններն ու գործողությունները։ Մասնավորապես՝ Ալեւի հայտարարությունների վերլուծությամբ փաստվել է․

Նախագահ Ալիեւը միտումնավոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կենսական անհրաժեշտության մատակարարումները։

.Նա բացահայտորեն չի ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի հատուկ հրամաններին՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:

  • Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ Ալիեւը ծանուցված է եղել շրջափակման հետեւանքով հայերի առողջության եւ կյանքի համարստեղծված «իրական եւ անմիջական ռիսկի» մասին։

Զեկույցի հեղինակը նույնականացնում է ցեղասպանության խնդրո առարկա դեպքի առթիվ պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը ու նրանց միջազգային պատասխանատվության կանչելու իրավական մեխանիզմները։ Ըստ այդմ, բացի նախագահ Իլհամ Ալիեւից, սույն հանցագործության համար միջազգային քրեական հետապնդման են ենթակա նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւը, պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար Միսիր Ալիեւը, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ֆարիդ Շաֆիեւը։ Նախագահ Ալիեւի պարագայում տրված են նրա նախագահական անձեռնմխելիության հաղթահարման հնարավորությունները՝ Միջազգային քրեական դատարանի կողմից։

Զեկույցը պարունակում է նաեւ հարուստ իրավաքաղաքական եւ կիրակառական նշանակության խորհուրդներ ստեղծված իրավիճակի հաղթահարման միջազգային մեխանիզմների գործարկման եւ ցեղասպանության կանխարգելման համար, զեկույցը նաեւ ներառում է Ղարաբաղյան հակամարտության ամփոփ պատմաքաղաքական ու իրավական նկարագրություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, բարձր գնահատելով զեկույցի կիրառական նշանակությունը․ այն տրամադրել է Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին՝ Արցախի շահերի պաշտպանության աշխատանքների ընթացքում օգտագործման եւ դրանում արտացոլված դրույթները միջազգային քաղաքական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու համար»,- նշվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular