«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել են Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարեր։ Այս նմասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը՝ հավելելով, որ նրանք մոտ 150 հոգի են։
«Այստեղ իրավիճակը հանգիստ է։ Մի փոքր կհանգստանանք եւ կսկսենք բանակցել խաղաղապահների հետ։ Եթե արդյունք չտա, ստիպված կլինենք ուժով բացել ճանապարհը, բայց դա ամենածայրահեղ տարբերակն է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ջոկատը երեկ՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերը Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։