4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Թուրքիայում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հայտնի է, որ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի շրջաններում։
Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնի փոխանցմամբ՝ այն տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:32-ին։
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։