ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական համայնքը կոչ է արել Մալթային աջակցել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ճգնաժամի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Maltatoday.com-ը գրում է, որ Մալթայի հայ համայնքը  խաղաղ ցույց է անցկացրել կոչ անելով բացել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 120.000 էթնիկ հայ բնակիչներ ստանում են առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ։ Փոքրիկ համայնքը հավաքվել էր Արտաքին գործերի նախարարության դիմաց, որպեսզի իրազեկի և աջակցություն փնտրի տարածաշրջանում ծավալվող հումանիտար ճգնաժամի համար: Համայնքը կոչ է արել Մալթայի կառավարությանն օգտագործել իր դիվանագիտական ուղիները և միջազգային ազդեցությունն իրավիճակի հրատապ լուծման համար և աջակցի Լաչինի միջանցքի բացմանը:

«Միջազգային ֆորումներում ամուր դիրքորոշում որդեգրելով Մալթան կարող է վճռորոշ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տուժած խաղաղ բնակիչների իրավունքների և բարեկեցության համար», - ասել է համայնքը:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքն արգելափակվել է ադրբեջանական զինուժի կողմից, ինչը հանգեցրել է զարգացող հումանիտար աղետի, մատակարարումները դադարեցվել են, խանութների դարակները դատարկ են, դեղորայքն անհասանելի է։

Մամլո հաղորդագրության մեջ համայնքը նշել է, որ ակտիվորեն մասնակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների քննարկումներին, որոնց անդամ է Մալթան կոչ անելով անհապաղ ուշադրություն դարձնել «կրիտիկական իրավիճակին»,  ավելի քան մեկ շաբաթ է, ինչ մոտ 400 տոննա կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնությունը չի հաջողվում հասցնել հայ բնակչությանն Ադրբեջանի կառավարության կողմից մատակարարման միակ ճանապարհի շրջափակման պատճառով։

«Անմեղ կյանքերը վտանգի տակ են, քանի որ առաջին անհրաժեշտության պաշարները, ներառյալ սնունդն ու դեղորայքը, չեն մտնում տարածաշրջան: Ե՛վ Արդարադատության միջազգային դատարանը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրամայել են Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն, չնայած դատարանի որոշմանը, միջանցքը չի բացվել Ադրբեջանի կողմից հանգեցնելով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ լուրջ մտահոգությունների»,- հայտարարել է համայնքը։ Ընդգծվել է, որ երեխաներն ամենախոցելի զոհերից են, նրանք տառապում են սննդի և հիմնական դեղամիջոցների խիստ պակասի պատճառով։ Տարեց անհատները չեն ստանում իրենց անհրաժեշտ աջակցությունը, քանի որ չկան մատչելի պարագաներ: Ճգնաժամը տարածաշրջանը թողել է առանց տրանսպորտային միջոցների, քանի որ չկա վառելիք, մարդիկ ստիպված են ժամերով սպասել երկար հերթերի մեջ միայն թե իրենց ընտանիքների համար մեկ հաց գնեն։

«Մենք չենք կարող ձեռքերը ծալած սպասել, քանի դեռ անմեղ կյանքերը, հատկապես երեխաներն ու տարեցներն են կրում այդ ավերիչ շրջափակման հետևանքները, - ասել է Մալթայի հայ համայնքի անդամ Աննան,- մենք փնտրում ենք Մալթայի համերաշխությունը և աջակցությունն ապահովելու, որ մարդասիրական օգնությունն արագ հասնի տուժած բնակչությանը»:

2022 թվականի հուլիսին Եվրահանձնաժողովն ընդունեց Ադրբեջանի Իլհամ Ալիևի ավտոկրատական ռեժիմը, քանի որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո գազի որոնումներն Ուրսուլա ֆոն դեր Լեյենին տարան Բաքու: Այնտեղ ԵՀ նախագահ և էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը հանդիպեց Ալիևին և ստորագրեց փոխըմբռնման նոր հուշագիր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ: 2014 թվականից ի վեր Մալթան գազ է ստանում Ժնևում Ադրբեջանի առևտրային ստորաբաժանման՝ SOCAR-ի միջոցով, գործարք, որը պատված է կոռուպցիոն շղարշով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular