Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 14 քաղաքացի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈստիկանության ծառայողները Կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել պատերազմին մասնակցած 14 քաղաքացու, որոնք ակցիա են իրականացնում կառավարության մոտ՝ ընդդեմ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ 14 քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։