ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով չի ուզում, թող չնայի. Հրապարակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ակ­տիվությունը համացանցում շատ է քննարկվում: Քննարկվելուց զատ` նաեւ քննադատվում է: «Զինվո­րական բժիշկների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության նա­խարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը շատ է սիրում ֆոտոսեսիաներ անել, որտեղ հատկապես աչքի են զարնում նրա հագուստի եւ ծաղիկների, երբեմն թռչունների ու կենդանիների, գույների ու ձեւավորման համադրություններն իր հագուս­տի հետ:

Թե որքանով է ճաշակի եւ նորաձեւության բարձրակետ համար­վում, օրինակ, կարմիր զգեստը կար­միր վարդերի հետ համադրելը կամ սեւը` սպիտակի, կիմանան ճաշակի եւ նորաձեւության մասնագետները: Բայց ռոմանտիկ ոճով ու ժպիտը դեմքին իրականացվող այդ ֆոտոսեսիաներին երբեմն մասնակցություն են ունենում նաեւ նրա նախարար ամուսինը, երեխաները, զինվորական­ներ, զոհվածների հարազատներ: Իսկ այս տարվա Զատկի տոնին համապա­տասխան հագուստով ֆոտոսեսիան, որից մի քանի օր անց սկսվեց պատե­րազմը, մի տեսակ լցրեց հասարակու­թյան համբերության բաժակը` պաշտ­պանության նախարարին ուղղված կոչեր հնչեցին.

«Միթե չի կարողանում արգելել կնոջը` մի փոքր ավելի զսպ­վածություն ցուցաբերել, երբ երկիրը պատերազմի մեջ է, եւ սահմանին զոհեր Ենք տալիս»: Չէոր այդ ակ­տիվությամբ վնասում է ամուսնու հեղինակությանը, որին ինչ-որ պահի անգամ ապագա նախագահացու էին պատկերացնում: Գուցե պաշտպանու­թյան նախարարի տիկինն շտապում է առաջին տիկնոջ կերպարի մեջ մտնել: Կնոջ ֆոտոսեսիաների եւ դրանց շուրջ քննադատությունների առու­մով նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց.

«Յուրաքանչյուր ոք այսօր իրավունք ունի եւ պարտավոր է եւ աշխատել, եւ գործունեություն ծավալել իր ֆունկցիոնալ պարտակա­նությունների, ես նկատի ունեմ’ իր մասնագիտական կարողությունների շրջանակներում, եւ եթե հնարավոր է’ նաեւ հասարակական գործունեու­թյուն ծավալելու ուղղությամբ: Իր կողմից ծավալած հասարակական գործունեությունը, միանշանակ, հա­մաձայնեցված է ինձ հետ եւ ուղղված է ռազմական բժիշկների ընդհանուր համակարգային գործունեության մեջ հասարակական գործունեության իրականացմանը: Այն ուղղված պետք է լինի բժիշկների համախմբմանը, նրանց մասնագիտական կարողու­թյունների բարձրացմանը, նրանց գի­տական գործունեությանը Եւ, ամենա- կարեւորը, սոցիալական խնդիրների լուծմանը, որոնք որ այսօր կան բա­նակի շուրջը»:

Նորից ընդգծեցինք` խոսքը ֆո­տոսեսիաների, ֆեյսբուքյան ակտի­վության մասին է:

«Հիմա ես ասեմ: Եթե դու քո աշխատանքի մեջ, հա­սարակության մեջ եւ տանը անընդ­հատ լսում ես բարձրաձայնված հարցեր այս կամ այն խնդիրների, պրոբլեմների մասին, եւ նույնն էլ տա­նը դիմում են իմ կնոջը եւ ասում են` այս հարցով խնդրում եմ օգնեք, այս հարցով խնդրում եմ աջակցեք, եւ, միանշանակ, ես այդ աջակցման գոր­ծունեության մեջ եւ գործի տեղն եմ, եւ հասարակության մեջ եմ, եւ տանն եմ: Դրա համար ես որոշել եմ, որ իրեն էլ ընդգրկեմ: Եթե ուսումնասիրեք նրանց գործունեությունը, կտեսնեք, որ բազմաթիվ են այն աշխատանք­ները, որոնք ուղղված են այս կամ այն մարդուն, անձին աջակցելու, ազա­տամարտի վետերաններին, զինվո­րականներին»:

-Բայց Դուք տեսնում եք, որ շատ են քննադատում…

-Ինչն են քննադատում:

-Նրա հրապարակային լուսա­նկարները, զգեստների-ծաղիկների համադրությունը, որոնք վառ արտահայտված Եւ պարբերական բնույթ Են կրում, դրանց տակ տարա­տեսակ ենթատեքստեր Են դրվում…

-Ինչ եք կարծում, տարվա ըն­թացքում մարդ չի կարող մի քանի ծաղկեփունջ գնել… այսօր երկրագնդի վրա կան միլիարդից ավել օգտատե­րեր, ով չի ուզում, թող չնայի:

-Բայց դրանք քննադատվում են, այդ քննադատությունները Նաեւ Ձեզ են ուղղվում: Դուք խոսել եք Ձեր կնոջ հետ այդ հարցի մասին, չեք փորձել փոխել մոտեցումը:

-Ինչի համար, ինչ անօրինական գործունեություն է ծավալում:

-Անօրինական չէ, բայց Դուք եւ Ձեր կինը հրապարակային դեմք եք, Եւ ձեր ամեն մի քայլ տարբեր ասո­ցիացիաներ է առաջացնում, տարբեր ենթատեքստեր ու գնահատականներ են տրվում, գուցե ինչ-որ բան սխալ է, ի վերջո, որ այդքան քննադատում Են:

-Իսկ ինչու չեք այն իրականության մեջ նայում, որ ինքն այցելում է զոհ­վածներին, այցելում է, աջակցություն է ցուցաբերում, ասենք, տարբեր սոցի­ալական խնդիրներ ունեցող անձնա- վորություններին:

-Այդ դեպքում չեք կարծում, որ նման քննադատությունները վնա­սում են Ձեր պատկերացրած այդ օգտակար աշխատանքին:

-Գիտեք, մեր իրականության մեջ քննադատելու են ամեն ինչ, այնպես, ինչպես, օրինակ, այսօր դժվար պա­հին որեւիցե մի կառույց անհրաժեշտ է, բայց երբ որ վտանգները հեռանում են, այդ կառույցը դառնում է արդեն ոչ անհրաժեշտ, քննադատության է ենթարկվում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular