ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023 թվականի հուլիսը պատմության մեջ ամենաշոգ ամիսն է եղել. ինչ է սպասվում մոլորակին՝ հաջորդիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի հուլիսը պատմության մեջ ամենաշոգ ամիսն է եղել. այս մասին այսօր հայտնել է Եվրամիության՝ Երկրի դիտարկման ծառայությունը։

Նշանավորվելով ամբողջ աշխարհում ջերմային ալիքներով և անտառային հրդեհներով՝ հուլիսին գլոբալ միջին ջերմաստիճանն ավելի բարձր է եղել, քան 2019 թվականի հուլիսին գրանցված ռեկորդը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում օվկիանոսները տաքացել են կես աստիճանով, իսկ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսը՝ 1,05 աստիճանով։ Անտարկտիդայում սառույցի ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել՝ 15%-ով ցածր միջինից տարվա այս եղանակին։

Գիտնականները հիմնական պատճառը տեսնում են մարդու գործունեության հետևանքների մեջ՝ ածուխի, նավթի և բնական գազի այրման մեջ։ Իսկ ընդհանրապես գերմանացի գիտնականներն ասում էին, որ մենք այժմ ապրում ենք վերջին 10000 տարվա ամենաթեժ ժամանակները։ Բայց առավել մտահոգիչ է այն, որ, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի հուլիսի ջերմային ռեկորդը երկար չի տևի, և մեր մոլորակը կշարունակի տաքանալ։

Copernicus-ի փոխտնօրեն Սամանտա Բուրջեսն ասել է, որ 2023 թվականը «ներկայումս երրորդ ամենատաք տարին է մինչ այս պահը»։

Բուրջեսը նախազգուշացրել է, որ տվյալները ցույց են տալիս, որ աշխարհը կբախվի «սարսափելի հետեւանքների»։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը վերջերս  կոչ է արել՝ զգուշացնելով, որ ջերմաստիճանի «սարսափելի» աճը «միայն սկիզբն է»։

Արտանետումները նվազեցնելու համար անհապաղ և ուժեղ գործողությունների կոչ անելով՝ Գուտերեշը հայտարարել էր, որ հուլիսը մարդկության պատմության մեջ ամենաշոգ ամիսն է լինելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular