ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Ադրբեջան. տարաձայնությունների միջանցքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Euronews.com-ը գրում է, որ Euronews-ի թղթակից Անելիզ Բորխեսն այցելել է հայ-ադրբեջանական հակամարտության ամենավիճելի տարածքներից մեկը: Լեռնային Ղարաբաղում տեղաշարժվելը հեշտ գործ չէ, և ոչ թե աշխարհագրության, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությունների և շարունակվող լարվածության պատճառով:

Անելիզ Բորխես. «Այդ տարածաշրջանում իրավիճակը հեռու է կարգավորվելուց, ուստի ադրբեջանցի զինվորականներն առաջարկեցին մեզ ուղղաթիռով տանել, քանի որ ժամանակ չկար ռուսներին հայտնելու, որ մենք գնալու ենք Լաչին քաղաք»։

Ռուսական զորքերը վերահսկում են տարածքը 2020 թվականին Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարից հետո, որը դադարեցրեց ռազմական գործողությունները, բայց չապահովեց խաղաղություն:

Անելիզ Բորխես. «Մենք գտնվում ենք հայ-ադրբեջանական հակամարտության ամենավիճելի տարածքներից մեկում: Սա Լաչինի միջանցքն է, որը կապում է Հայաստանի տարածքը Լեռնային Ղարաբաղի այն շրջանների հետ, որոնք վերահսկվում են էթնիկ հայերի կողմից: Ադրբեջանն այստեղ կառուցել է անցակետ պնդելով, որ իր իրավունքն է վերահսկել, թե ով է մտնում իր տարածք։ Երևանը բազմիցս է մեղադրել Բաքվին այդ ճանապարհը փակելու և սննդամթերքի ու դեղորայքի առաքումը կանխելով փաստացի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակման մեջ պահելու։ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հերքել են դա։ Այսօր մեզ բերել են այստեղ ցույց տալու, որ Լաչինի միջանցքը բաց է և գործում է։ Հեռվից ադրբեջանցի սահմանապահների ու տարածքը հսկող ռուս զինվորների թիկունքում տեսանելի է Կարմիր Խաչին պատկանող բեռնատարների շարասյունը»։

Ըստ էության Հայաստանում բուժօգնություն ստացած մի խումբ քաղաքացիական անձինք ուղեկցվում են Լեռնային Ղարաբաղ։ Անվտանգության հսկողություն անցնելուց հետո նրանց բաց են թողնում։ Գոնե այսօր։ Բայց ԿԽՄԿ հայտարարության մեջ ասվում է, որ դա ամենևին էլ այդպես չէ: Լեռնային Ղարաբաղի հայերը ևս հաստատում են, որ չեն ստանում առաջին անհրաժեշտության սնունդ, դեղորայք և վառելիք։

Ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյան. «Մենք այստեղ ունենք 5-6 մեծ սուպերմարկետ, որոնք բոլորովին դատարկ են, և նույնիսկ հացն է դժվար ձեռք բերել խանութներում»:

Բաքուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ապրանքներ մատակարարելու համար օգտվեն այլ ճանապարհով։ Բայց Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը զգուշացրել է Ադրբեջանին դրա դեմ ասելով, որ ԵՄ միջնորդությամբ նորմալացման բանակցությունների շահերից ելնելով մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի:

Բացի դա բեռնատարների շարասյունը, որը, ըստ Հայաստանի, մարդասիրական օգնություն է հասցնում տարածաշրջան, արգելափակվել է ադրբեջանական անցակետի մոտ:

Ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյան. «Ինչ վերաբերվում է այլընտրանքային ճանապարհին, որը առաջարկում է Ադրբեջանն այստեղ մարդասիրական օգնություն բերելու համար... Եթե Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հարցնեք, կասեն. ինչու՞ է ինչ-որ մեկն արհեստական ​​ճգնաժամ ստեղծում մեզ համար, իսկ հետո առաջարկում ապրանքներ: Մենք պետք է ազատ լինենք ընտրելու, թե որտեղից ենք սնունդ ստանում: Եկեք անենք այնպես, ինչպես անում էինք մինչև շրջափակումը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular