ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ինքնիշխան տարածք ապօրինաբար ներխուժելու, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ՀՀ-ում մեղավոր ճանաչված և ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։
«Տրվել է հնարավորություն կատարել հեռախոսազանգ և գրել ընտանիքներին Կարմիր խաչի նամակներ»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։