«Ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի»․ ամերիկահայերի բողոքի ակցիային միացել է Պարգեւ Սրբազանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ կոնգրեսական Ադամի Շիֆի գրասենյակի մոտ ամերիկահայերի բողոքի ակցիային միացել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչինչ չէինք ունենա։ Հիմա օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Պարգև սրբազանը։
Ակցիայի մասնակիցները պաստառների վրա գրված է «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Հայերը ցեղասպանվում են ադրբեջանական օրենքների պատճառով», «Դադարեցրե՛ք երկրորդ Հայոց ցեղասպանությունը»։
Նրանք պաստառները փակցրել են Շիֆի գրասենյակի դռներին ու պատուհաններին։