«ՈւԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնին եւ բախվել Opel-ին. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Դ.-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Կարինե Մ.-ին, ապա առաջ ընթանալով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հակոբ Ն.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։