ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը քանդելու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում 2018-ին տեղի ուենցած պետականության կազմաքանդման սկիզբը, ինչպես և կանխատեսում էին ոլորտի մի շարք մասնագետներ, իրականացվում էր փուլերով, որը հստակ գծագրված ու ամբողջական մի համակարգ էր։ Նիկոլ Փաշինյանը, իր առաջ նպատակ դնելով ամբողջովին քարուքանդ անել ՀՀ-ում գործող կայուն համակարգերը, հստակ գիտակցում էր, թե թիրախային ինչ հարվածներ պետք է հասցնի և որտեղ, որպեսզի տվյալ կառույցում՝ ոլորտում ուղղակի քարը քարի վրա չմնա, այսինքն՝ առաքելությունն իրականցված լինի ամբողջապես։

Գաղտնիք չէ, որ պետականությունն ունի իր մի քանի առանցքային հիմնասյուները, որոնց վրա հենվելով, կարողանում է գործել որպես մեկ կայուն համակարգ, իսկ որպեսզի հնարավոր լինի տապալել պետական կարգը, նախ և առաջ պետք է հարվածներ հասցվեն կոնկրետ  ուղղություններով, որպեսզի նրանք այնպես ոչնչանան, որ հետագայում ոչ մի ձևով հնարավոր չլինի այն վերականգնել։ Ասվածի վառ օրինակը բանակում տեղի ուենցող գործընթացներն են, որոնք վերջին 5 տարիներին ականատես ենք դառնում։ Բանակը և գեներալիտետը պետականության առանցքային ու կարևորագույն երեք հիմնասյուներից մեկն են, որի փոշիացմանը լծվեց փաշինյանական շայկան։

Իշխանության գալու հենց մեկնարկին բանակը դարձավ Նիկոլի թիրախը, իսկ գեներալներն ու բարձրաստիճան զինվորականությունը նրա աչքի գրողը։ Այս գործընթացն իր երկրորդ ու ավելի ընդարձակ արտացոլումն ստացավ 44-օրյայից հետո, երբ Փաշինյանի կողմից հրապարակ նետվեց «դավաճան գեներալների» ու «հինգերորդ շարասյունը սպասարկողների» մասին կեղծ թեզերը։ Այս կիսաճշմարտություններն այնքան նուրբ ու զգացմունքային էին, որ ժողովրդի կողմից, այդ թվում՝ որոշակի կրթական բարձր ցենզ ունեցողների մոտ, ընդունվեցին որպես բացարձակ ճշմարտություններ և քարկոծման ու վարկաբեկման մեծ ալիք։ Մնացածը, Նիկոլի նման մեծ մանիպուլյատորի համար ընդամենը տեխնիկական խնդիրներ էին, որոնք էլ սկսվեցին փայլուն կերպով կյանքի կոչվել։

Այս ամենից հետո արդեն պետք  էր բանակը ոչնչացնել ու արժեզրկել արդեն ներսից, որպեսզի հենց բանակում գոյություն ունեցող ու տասնամյակներ շարունակ ձևավորված ավանդույթները հօդս ցնդեն։ Ներկայումս մենք ապրում ենք այդ ներքին կազմաքանդման տարբեր դրսևորումներին, որոնցից մի դրվագի մասին ներկայումս կմանրամասնենք։

Իչպես հայտնի է՝ տևական ժամանակ է, ինչ իշխանությունները նախաձեռնել և բանակում աստիճանաբար իրականացնում են անձնակազմի ատեստավորման գործընթաց։ Ատեստավորման արդյունքում նախատեսվում է բարձրացնել սպայակազմի աշխատավարձերը, սակայն, ինչպես կանխատեսում էին մի շարք ոլորտային մասնագետներ, այստեղ նույնպես ամեն բան միանշանակ չէ ու անհարթ։ Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք բավական ֆունդամենտալ ու կարևոր երևույթի հետ, սակայն Փաշինյանը՝ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս սեփական քաղաքական օրակարգի բաղադրիչն ու այունոտ հետքը չթողներ։

Վերջերս մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ սպայակազմի շրջանում դժգոհություններ կան ատեստավորման անցկացման ընթացակարգի և ընդհանուր գործընթացի վերաբերյալ։ Բանն այն է, որ տեղի ունեցող ատեստավորման գործընթացի ժամանակ և բուն ընթացքին՝ քաղաքացիական ինչ-որ անձինք են մասնակցում, այսպես ասած, իշխանության ներկայացուցիչներ են, որոնց խոսքը հաճախ վճռորոշ է լինում վերջնական արդյունքի վրա։ Այսինքն, փաշինյանական գվարդիայից ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող կերպարներ փորձում են պրոֆեսիոնալ սպաների ատեստավորման լավ կամ վատ լինելը գնահատել։ Ստացվում է, որ, ամենայն հավանականությամբ, անգամ բանակում չծառայած մի քանի երիտասարդ՝ գնահատելու են բանակում 20-25 տարվա վաստակ ուենցող սպային։ Ավելին, հաճախ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ բարձրաստիճան զինվորականները խնդրում են երիտասարդ իշխանականներին, որպեսզի որոշակի զիջումներ ու վերապահումներ կատարեն, այլ կերպ ասած՝ գեներալներն ու գնդապետները խնդրում են երիտասարդ քաղաքացիական անձանց, որպեսզի ատեստավորման ընթացքում իրենց գործողություններում ինչ-ինչ քայլեր կատարեն։

Տարբեր դրվագների հետ կապված սպաների գնահատականների հարցում վճռորոշ դերը պատկանում է  հենց Փաշինյանի մունետիկներին։ Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ իրավիճակի մարազմը հասել է նրան, որ այս թեման զինվորականության շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել, որոշներն անգամ զեկուցագրեր են ներկայացրել և դուրս եկել համակարգից։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular