ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված մտավորականների միջնորդագրին իրենց ստորագրությամբ միացել են նաեւ անվանի այլ արվեստագետներ։ Նրանց թվում են դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր Հարություն Արզումանյանը, դաշնակահար, դիրիժոր, Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադեւոսյանը, դաշնակահար, Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, Փարիզի Դարյուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արթուր Ահարոնյանը, անվանի ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանը, օպերային մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը։

Արվեստի գործիչները, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, նշում են, որ հաշվի առնելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ միջնորդում են Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի եւ նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին եւ իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու եւ Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազին դիմել էին արվեստի ականավոր գործիչներ Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Հասմիկ Պապյանը, Ռոբերտ Մլքեյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Սերգեյ Խաչատրյանը, Արմեն Հյուսնունցը, Հայկ Մելիքյանը, Հասմիկ Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արմինե Գրիգորյանը, Տիգրան Ցիթողցյանը, Ռուբեն Մուրադյանը, Կարեն Շահգալդյանը։

Համանման միջնորդությամբ հանդես էին եկել տիտղոսակիր մարզիկներ Արթուր Ալեքսանյանը, Արմեն Նազարյանը, Տիգրան Պետրոսյանը, Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Մալխաս Ամոյանը, Ռոման Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վաղինակ Գալուստյանը, Գեւորգ Ղարիբյանը, Եղիշե Մելիքյանը, Կարեն Մնացականյանը, ինչպես նաեւ անվանի բժիշկներ Արա Բաբլոյանը, Միքայել Ադամյանը, Հմայակ Սիսակյանը, Հայրապետ Բարսեղյանը, Սերգեյ Ֆանարջյանը, Կարեն Լալայանը, Արմեն Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular