ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղդամի թեման՝ «օվերտոնի պատուհանով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրերին հայաստանյան հանրային տիրույթում բավական ակտիվ, ինչ-որ տեղ նաև իշխանությունների որոշակի ուղղորդմամբ, ինտենսիվ տիրաժավորվում է արցախահայությանն Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորության մասին թեզը։ Հատկանշական է այն, որ այս դրույթը մի տեսակ նրբորեն, բայց հատուկ, իշխանության սոցցանցային պրոպագանդիստներն աստիճանաբար դոզավորում են իրականացնում՝ մարդկանց ենթագիտակցության մեջ քայլ-քայլ նման օրակարգի գոյությունը կյանքի կոչելու նպատակով։

Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու՝ իրենց պատրաստակամությունը, ավելին՝ հստակ ու բաց տեքստով խոսում են դրա մասին և քանիցս վերահաստատում այդ դրույթը։

Մի պահ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել վերջին հանդիպումից հետո, երբ Աղդամով ճանապարհ տալու թեման դարձավ էլ ավելի շատ շրջանառվող։ Մասնավորապես, Միշելը հայտարարում է, թե ողջունում եմ Ալիևի պատրաստակամությունը հումանիտար օգնություն ուղարկել Աղդամով՝ Արցախ։ Ընդհանրապես նման կարգի հայտարարությունները համաձայնեցված են լինում բանակցությունների մասնակից կողմերի ԱԳ նախարարների կամ ներկայացուցիչների հետ, դա դիվանագիտական կարևոր նորմ է։ Բնականաբար Փաշինյանը նստած է եղել բանակցային սեղանի մոտ, լսել, թե ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունն օգնության ձեռք մեկնել Արցախին և, փաստացի, չի տեսնում Ալիևի ցեղասպան գործողության դատապարտումը։ Դրանից հետո Արցախի իշխանություններն իրենց քայլերը չեն սինքրոնիզացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ, ամորֆ հայտարարություններ են անում և մարդիկ մեծ մոլորության մեջ են հայտնվում։

Վերը ներկայացված դրվագը, որը գրեթե 100 տոկոսով հավանական տարբերակ է, խոսում է այն մասին, թե ինչ աստիճանի անեական ու ոչ մի գրոշի նշանակություն չունի Արցախի հարցն ու 240 օր շրջապատված, սովահար ու ցեղասպանվող արցախահայության ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի համար։ Դեռևս, 5 տարի առաջ, երբ պաթոսախեղդ ու դիֆիրամբային ճառերի «սեզոնն» էր, իսկ ազգաբնակչության 95 տոկոսը լեթարգիական թմբիրի մեջ, նույն Նիկոլը կուրծք էր ծեծում, որ «սիրում է Արցախն ու արցախցիներին», հայտարարում, թե «Արցախը հայկական պատմական հայրենիք է», իսկ «ինքնորոշման հարցն այլընտրանք չունի»։ Այսօր տրամագծորեն ունենք այլ պատկեր․ Փաշինյանն, անգամ, չի օգտագործում «Արցախ» ու «արցախահայություն» տերմինները, 2020-ի նոյեմբերից հետո, ոչ մի անգամ ոտք չի դրել այնտեղ, իսկ ինքնորոշման իրավունքը վաղուց գտնվում է խորը մոռացության մեջ՝ հստակ հայտարարելով, որ «Արցախն Ադրբեջանի մաս է»։  

Այստեղ գործ ունենք մի հետաքրքիր իրավիճակի հետ․ 8 ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախի համար ներկայումս յուրաքանչյուր թեմա, որը կապված է կենսական խնդիրը լուծելու հետ, ունի որոշակի առաջնայնություն, իսկ հայաստանյան հակահայ իշխանությունների կողմից տիրաժավորվող Աղդամով հումանիտար բեռի մուտքի թեման «օվերտոնի պատուհանի» հերթական սերիան է, որով մարդկանց ենթագիտակցության մեջ փորձելու են աստիճանաբար այն «նստեցնել», որպեսզի որոշակի ժամանակահատված հետո այն ամենևին խորթ չթվա և ինչ-որ տեղ քննարկելու ենթակա հարց դառնա։ Սա Նիկոլի կողմից բազմաթիվ անգամներ պրակտիկապես կիրառված համակարգ է, որով նա կարողանում է իր քաղաքական քիմքին հաճելի օրակարգեր իրականացնել ու հասնել հերթական հակապետական գործարքի կայացմանը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular