ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան նախատեսում է Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիայում հանդիպումից հետո Ուկրաինան նախատեսում է երկու գագաթնաժողով անցկացնել նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձեւի» վերաբերյալ, որը Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողովներից մեկն է։ Այս մասին երկուշաբթի օրը Կիեւում լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է Европейская правда-ն: 

Դրանից հետո, ըստ Երմակի, պետք է մի քանի գագաթաժողովներ անցկացվեն՝ «խաղաղության բանաձեւի» յուրաքանչյուր կետի շուրջ, որտեղ կմշակվեն դրանց իրականացման ուղիները։

«Երկրորդ գագաթնաժողովը, վերջինը, պետք է ֆիքսի պատերազմի ավարտը»,- հայտարարեց նա։

Երմակը հավելել է, որ այս գագաթնաժողովում ներառվելու է Ռուսաստանի մասնակցությունը։ «Մենք Ջիդայում չենք քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների որևէ պայմաններ... Բայց պատերազմի ավարտին անհրաժեշտ կլինի նրանց ներգրավել»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Երմակն ընդգծել է, որ առանց Ռուսաստանի կողմից Ուկրաինայից զորքերը դուրս բերելու մասին կետի իրականացման, այդ պլանն անհնար է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular