Կայծակը սպանել է ծառի տակ թաքնված կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Սվերդլովսկի մարզի անտառապատ տարածքում «առողջության ճանապարհին» կայծակի հարվածից մի կին է մահացել, հայտնում է Комсомольская правда-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությանը։
Մահացածը Մոսկվայի բնակիչ էր, ծնունդով Նիժնյա Տուրա Սվերդլովսկ քաղաքից։ Նշվում է, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 5-ի երեկոյան, նա որոշել է քրոջ հետ քայլել «առողջության ճանապարհով», երբ «հանկարծ ամպրոպով հորդառատ տեղատարափ է սկսվել» և նրանք որոշել են թաքնվել ծառի տակ: