ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը պետք է ապրելու քաղաք լինի բոլորի համար. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը պետք է ապրելու քաղաք լինի բոլորի համար։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն է անդրադարձել նախօրեին «Ակվատեկ»-ում տեղի ունեցած միջադեպին, երբ հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների պարզապես թույլ չէին տվել օգտվել ծառայություններից։ «Մինչ Երևանը զավթած իշխանությունները սոսկ հայտարությունների մակարդակում պնդում են, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները՝ առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությունում ներառվելու բոլոր հնարավորությունները, զուգահեռ իրականությունում Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարողանում օգտվել հանգստի ու ժամանցի հասարակական վայրից, ինչպես հարիր է քաղաքակիրթ աշխարհին ու հարազատ մայրաքաղաքին՝ ջերմ, բարի, հոգատար»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրական վերաբերմունք պետք է բացառվի, դատապարտվի ու պատժվի, դա քննարկման ենթակա չէ։ «Բայց սա կարկառուն օրինակ է նաև այն բանի, որ Երևանը ներառականության լրջագույն խնդիրներ ունի՝ սկսած անընդհատ շահարկվող թեքահարթակների և այլ ենթակառուցվածքների բացակայությունից ու անհարմարությունից, քաղաքային տրանսպորտի անհասանելիությունից, նոր կառուցվող ուսումնական անմատչելի հաստատություններից մինչև դրանց արդյունքում քաղաքացիների կողմից ձևավորվող ոչ ճիշտ վերաբերմունք և մոտեցում»,-փաստում է Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, եթե այս ուղղությամբ քաղաքային իշխանությունները պատշաճ վերահսկողություն սահմանեին, ապա այսօր ոչ մի տնտեսվարողի մտքով անգամ չէր անցնի այս երեխաներին ոչ պարկեշտ ձևով ընդունել կամ սպասարկել։ Քաղաքն ապրելու, տեղաշարժվելու համար պետք է հարմար լինի բոլորին, քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք է, ու ոչ մի դեպքում որոշումների հիմքում չպետք է ընկած լինի մարդկանց «հարմարների և ոչ հարմարների» բաժանումը։ «Խնդիրը բոլորինս է, և անելիք ունենք բոլորս՝ սկսած անհատական մակարդակում ընկալում և գիտակցություն փոխելուց, ավելի հանդուրժող, բարի ու հոգատար հասարակություն կրթելուց, մինչև աշխատանք տանելն ավելի բարձր օղակներում՝ պետություն, քաղաքային իշխանություններ, մասնավոր հատված»,- նշել է Երևանի քաղաքապետի թեկնածուն։ 

Մարիամ Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular