Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 66 միլիարդ դոլար է հատկացրել Կիևին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայում հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 66 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Կիևին։
Ըստ Washington Post-ի՝ Կիեւին որպես ռազմական օգնություն հատկացվել է ավելի քան 43 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուրի 65%-ը։
ԱՄՆ-ն տրամադրել է 23,5 միլիարդ դոլար՝ զենքի և սարքավորումների համար, 18 միլիարդ դոլար՝ այլ աջակցության համար (վերապատրաստում, խորհրդատվություն, նյութատեխնիկական ապահովում և սարքավորումներ), 1,5 միլիարդ դոլար՝ դրամաշնորհների և վարկերի համար այլ երկրներին՝ զենք և տեխնիկա գնելու համար:
Վաշինգտոնը ևս 20,5 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի բյուջեին աջակցելու համար, իսկ ավելի քան 2,6 միլիարդ դոլար՝ տեղահանվածներին, փախստականներին և բնակչության այլ խոցելի շերտերին աջակցելու համար երկրում և արտերկրում, գրում է Европейская правда–ն։