ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիկ Հայկյանը ժամանակից շուտ հաղթել է մրցակցին ու երկրորդ մեդալը բերել ՀՀ հավաքականին

ՍՊՈՐՏ

Alphanews.am-ը գրում է.

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:  3-րդ տեղի համար պայքարում Հենրիկը ժամանակից շուտ 11-0 հաշվո հաղթեց վրացի Ալեքսանդր Աբրամիշվիլիին և նվաճեց բրոնզե մեդալ:

Մինչ այդ բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը:

Այսօր երեկոյան 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ 51 կգ քաշային Սաշա Պետրոսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular