ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը 3 անգամ խախտել է հրադադարը. կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 20-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման շուրջ 3 դեպք։

Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված` վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 4 դեպքերը: Այս մասով հանրային հնչեղություն ստացած դեպքերից մեկը գրանցվել է օգոստոսի 6-ին՝ Ա. Հեքիմյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող բիլիարդի ակումբում: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նաև անձնական ունեցվածքի գողության՝ 2, խուլիգանության՝3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և խարդախության մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 3 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Վերջիններս, իրենց մարտական դիրքերից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Արցախի պաշարմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարները: Անցած շաբաթվա ընթացքում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 1 պատահար՝ նյութական վնասով:

ՆԳ նախարարությունը Արցախի Հանրապետության տարածքում շարունակում է իրականացնել շուրջօրյա կազմակերպված ծառայություն: Արցախի ոստիկանությունը և ԱԻ պետական ծառայությունն իրենց առաքելությամբ վերահասկում են օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular