ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում քրեակատարողական ծառայությունում. Ատոմյանին պաշտոնանկ արեցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին։ Ատոմյանը մինչ հեղափոխությունը եղել է Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2019 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արարատի մարզպետի տեղակալն է։ 2021 թվականին Փաշինյանը նրան նշանակել էր քրեակատարողական ծառայության պետ, շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ կարծելով, թե իր թիմակից Ատոմյանը կկարողանա խելքի բերել քրեակատարողական ծառայությունը և լուրջ բարեփոխումներ իրականացնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը և հատկապես արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը չափազանց դժգոհ են եղել Ատոմյանի աշխատանքից, վերջինիս օրոք է քրեակատարողական ծառայությունում ծաղկել թմրանյութերի տարածումը, իսկ հարցերը շարունակել են լուծել քրեական հեղինակությունները։ Ատոմյանի ջանքերով գրեթե ոչինչ չի արվել քրեակատարողական ծառայության մակարդակը բարձրացնելու համար։ Ի վերջո, տևական դժգոհություններից հետո Փաշինյանը որոշել է հեռացնել Ատոմյանին։

ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ բացի վերը նշվածից, Ատոմյանը նաև մի շարք դեպքերում խախտել է Փաշինյանի տված հանձնարարականները, տարաբնույթ կապերի մեջ մտել քրեական հեղինակությունների հետ։ Համբերության բաժակը լցվել է և Ատոմյանին հեռացրել են համակարգից։ Նրան, ի դեպ, որևէ այլ պաշտոնի չեն նշանակելու։ Ընդսմին գործող իշխանությունները մի քանի թեկնածուներ են դիտարկում քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար, ընդ որում, թերևս եզակի դեպքերից է, որ որոշում է կայացվել ՔԿԾ պետի պաշտոնում նշանակել, ոչ թե որևէ տգետ և դիլետանտ կողմնակցի, այլ որևէ մեկին, ով լուրջ կենսագրություն է անցել քրեակատարողական ծառայությունում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց դեռ հստակ որոշում չկա։

Ժաննա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular