ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալիֆոռնիայում երկու ուղեւորատար ուղղաթիռի բախումից զոհվել է երեք մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կալիֆոռնիայում կիրակի օրը Ռիվերսայդի շրջանում հրդեհի մարման ժամանակ բախվել է ուղեւորատար երկու ուղղաթիռ, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։

Ուղղաթիռներից մեկը բարեհաջող վայրէջք է կատարել։ «Ցավոք, երկրորդ ուղղաթիռը կործանվել է, եւ ողբերգական պատահականությամբ զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ. մեկը՝ Cal Fire ստորաբաժանման պետն էր, մյուսը՝ Cal Fire-ի կապիտանը եւ մեկն էլ՝ օդաչուն, որն աշխատում էր պայմանագրով»,- երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսում ասել է Cal Fire հարավային օկրուգի ղեկավար Դեւիդ Ֆուլչերը։

Աղետի հետաքննությամբ զբաղվում է տրանսպորտի անվտանգության Ազգային խորհուրդը։

Ֆուլչերի խոսքով՝ Ռիվերսայդ օկրուգի Cal Fire-ի եւ հրշեջ ծառայության ստորաբաժանումները ուղարկվել են հրդեհի վայր Կաբազոն գյուղի մոտ։

Շուտով հրշեջները տեղեկացրել են, որ կրակը տարածվել է բուսականության վրա, եւ կազմակերպվել է կարգավարական ծառայություն, որը ներառել է ինքնաթիռներ եւ պարուրաձեւ մեքենաներ։

Հրշիջման ժամանակ տեղի է ունեցել երկու ուղղաթիռների բախում։ Բախման հետեւանքով առաջ է եկել լրացուցիչ հրդեհ՝ 1,6 հեկտար մակերեսով, որը վերացվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular