ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մտադիր է փոփոխություններ անել կառավարությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբը լուրջ մտադրություններ ունի Հայաստանի կառավարության կազմում վերադասավորումներ իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ առանձնապես մասնագիտական և որակական հատկանիշներ չունեցող կողմնակիցներով շատ հեռուն չի կարողանալու գնալ, մի մասին ընդհանրապես չի վստահում, շատերն էլ չեն կարողանում որևէ կերպ կատարել իրենց վրա դրված պարտականությունները և լուրջ վերահսկողական ֆունկցիաներ իրականացնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտադիր է նույնիսկ հիմա իրականացնել այդ փոփոխությունները, սակայն ՔՊ վարչությունում որոշել են սպասել Երևանի ավագանու ընտրություններին, Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանալուց հետո այլևս անցնեն նաև մարզերում և կառավարության կազմում փոփոխություններին։ Փաշինյանը դժգոհ է մի ամբողջ շարք նախարարներից, այդ թվում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարար Ռոբերտ Խաչատրյանից, որին հատկապես մեղադրում են ռազմաարդյունաբերության ոլորտում էական և շոշափելի լուրջ քայլեր չանելու մեջ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, վերջինս վաղուց արդեն ծաղրի առարկա է դարձել նույնիսկ Քաղպայմանագրի շրջանակներում։

Փաշինյանը նաև լրջորեն մտածում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին փոխարինելու մասին։ Նրանք առանձնապես չեն կարողանում լուրջ վերահսկել իրենց իսկ նախարարությունները։ Թե ովքե՞ր են փոխարինելու այս նախարարներին, առայժմ որևէ տեղեկություն չկա, Փաշինյանը կողմնակիցներից գաղտնի է պահում հնարավոր թեկնածուների անունները։

Իրենց պաշտոններից հրաժարական կտան առնվազն 4-5 մարզպետներ։ Փաշինայնը խիստ դժգոհ է Արարատի մարզպետ՝ Սեդրակ Թևոնյանից, Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանից, Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանից և Վայոց ձորի մարզպետ՝ Արարատ Գրիգորյանից։

Նաիրա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular