ԳԴՀ իշխող կուսակցությունը կոչ է արել «Taurus» հրթիռներ մատակարարել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Շվարցը դաշնային կառավարությանը կոչ է արել Ուկրաինային հեռահար «Taurus» թևավոր հրթիռներ մատակարարել, գրում է Der Spiegel-ը։
«Պետք չէ թանկարժեք ժամանակը վատնել, ինչպես տանկերի դեպքում էր»,- հայտարարել է Շվարցը։
Քաղաքական գործիչը նշել է, որ հակահարձակումը կանգ է առել, Ուկրաինան օդուժի լուրջ հնարավորություններ չունի, և «մնում են միայն» հեռահար «Taurus» թևավոր հրթիռները։
Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինան Գերմանիայից «Taurus» թևավոր հրթիռներ է խնդրել։
Ավելի վաղ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ, պաշտպանության փորձագետ Ռոդերիչ Կիզեվետերը կողմ էր արտահայտվել Ուկրաինային գերմանական «Taurus» թևավոր հրթիռների մատակարարմանը։ Նրա խոսքով՝ մինչև 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռները Ուկրաինային թույլ կտան «հարվածել ռուսաստանյան ռազմական ենթակառուցվածքին ռազմաճակատի գծից այն կողմ»։
Միաժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը զգուշորեն է արձագանքել Կիզեվետերի առաջարկին։