ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիտի ցանկացած գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար. Ստեփանակերտում տեղի է ունեցել «Artsakh STEM Expo 2023»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aյսօր՝ օգոստոսի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Գիտություն և մոտիվացիա» խորագրով «Artsakh STEM Expo 2023» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակը բնագիտական, տեխնոլոգիական, «Ճարտարագիտություն» և «Մաթեմատիկա» առարկաների նկատմամբ դպրոցականների և ուսանողների հետաքրքրությունը մեծանելն է, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական և IT ոլորտներին նրանց ծանոթացնելն ու կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը։ Բացման արարողությանն Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար կարևորել է գիտության ու տեխնիկայի սրընթաց առաջընթացից հետ չմնալը:

«Պիտի ցանկացած միտք, գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար: Այս հարթակը բարենպաստ է, որպեսզի կարողանանք գեներացնել մեր գաղափարները մտահղացումները և փոքր- ինչ առաջ մղենք գիտության զարգացումն Արցախ աշխարհում»,-ասել է նախարարը՝ արգասաբեր աշխատանք մաղթելով միջոցառման մասնակիցներին:

Հեռավար ողջունելով ներկաներին, «Artsakh STEM Expo 2023»-ի կազմակերպչական աշխատանքների համակարգող Արտավազդ Բոյաջյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին, որի շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել շրջափակման շատ դժվարություններ ու կյանքի կոչել գաղափար, որի նպատակն ուսման, զարգացման և առաջընթացի համար միջավայր ու հնարավորություններ ստեղծելն է:

Միջոցառման աջակից, ամերիկաբնակ Քրիստինե Զաքարյանի խոսքով՝ առանց գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի ուժեղ պետություններ չեն լինում: 

«Աշխարհը զարգանում է շատ արագ, իսկ այդ ամենից հետ մնալը նշանակում է պարտվել»,-շեշտել է նա՝ անհրաժեշտություն համարելով աշխարհի գիտատեխնոլոգիական տեղաշարժերին, նորություններին հետևելն ու դրանք ի շահ Արցախի կիրառելը:

Միջոցառմանը տեղի է ունեցել գիտական, ինժեներական և աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքի և աշխատանքների ցուցահանդես: Պանելային քննարկումների ընթացքում էլ գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձլ են իրենց փորձին, աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտում առկա հնարավորությունները, նոր տենդենցներին ու մասնագիտություններին:

Ըստ կազմակերպիչների կազմակերպվելու է նաև Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ-ում և սփյուռքում գործող տեխնոլոգիական ընկերությունների հետ կապերը և մենթորության հնարավորություն ստեղծել։

Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ուսանողներ, հետաքրքրված անհատներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular