ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվային շարունակում են դուրս մղել «ղարաբաղյան հավասարումից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ բազմաթիվ համաշխարհային գործակալություններ, վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները, հայտնել էին, որ «ԱՄՆ-ը Բաքվին ստիպում է կապ հաստատել Ստեփանակերտի հետ»։ Միևնույն ժամանակ, ըստ ամենայնի, առաջարկվող երկխոսության մեջ միջնորդի դերին հավակնում է Վաշինգտոնը և ոչ թե Երևանը: Իրադարձությունների նման ընթացքով Ռուսաստանը պոտենցիալ դուրս կմղվի Լեռնային Ղարաբաղից։ Հայ փորձագետների կարծիքով դա առավելագույն պլանն է։ Նվազագույն պլանն է պայմանների ստեղծում տարածաշրջանում ռուսական քաղաքականության և նրա ռազմական ներկայության վարկաբեկման համար։

Ճիշտ է, մնում է հարցը, թե այս փուլում Ստեփանակերտի ղեկավարությունը կընդունի՞ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ադրբեջանական ղեկավարության կողմից առաջ քաշված տեսակետը որպես Ադրբեջանի զուտ ներքին խնդիր, թե՞ միջազգային միջնորդներից պահանջներ կառաջարկվեն անկլավի հայերի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելուր հարցով։ Սակայն այս փուլում ԱՄՆ-ի ծրագիրը դեռևս չի բացահայտվել։ Նրանց համար կարևոր է առաջարկների ինչ-որ նոր փաթեթով իրավիճակը կարգավորելու համար առանց Հայաստանի մասնակցության բանակցային այլ հարթակ ստեղծել։ Լեռնային Ղարաբաղի «Անվտանգության խորհրդի» նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոսքով, դա «փաստաթուղթ է այն կետերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք երկխոսություն ենք վարելու, որպեսզի փոխադարձ վստահություն սերմանենք միմյանց նկատմամբ, ապա անցնենք այլ հարցերի»:

Բայց կա նաև լուրջ ինտրիգ: Ավելի վաղ Բաքուն մերժել էր Ստեփանակերտի հետ երկխոսության հնարավորությունը հղում անելով նրա ներկայիս ղեկավարությանը, որին, մեղմ ասած, «անջատողականներ» է համարում։ Սա առաջին հերթին։ Երկրորդ հերթին Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն բացասաբար է արձագանքել հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Լավրովն խոսել էր Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության անհրաժեշտության մասին, որպեսի «համաձայնեցվեն միջազգային պարտավորություններից բխող իրավունքները, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման կոնվենցիաները»։ Բայց Բաքվից նման պարտավորություններ դեռ ոչ ոք չի լսել։ Ուստի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու փորձերը դեռևս սահմանափակված են միայն տեսական մտորումների դաշտում։ Նմանապես նաև Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին կարելի է լսել միայն տեսական մակարդակով։

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Երևանը պետք է թղթի վրա իր ստորագրությամբ հաստատի արված հայտարարությունները։ Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, այժմ հիմնական ուշադրությունը տեղափոխում է միջազգային միջնորդների մասնակցությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի լուծման կարևորությունը: Այսինքն նա իր ուսերից շպրտում է ղարաբաղյան խնդիրը այն վերածելով միջազգային մեխանիզմների ֆորմատի։

Ներկայումս զգացվում է Ստեփանակերտի պատրաստակամությունը Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկխոսության, թեև ավելի վաղ նա հրաժարվել էր այն վարելու առաջարկից։ Հիմա Ստեփանակերտի համար կա «մեծ քաղաքականություն» մտնելու հնարավորություն։ Եվ ինչ-որ բան հուշում է, որ այդ ուղղությամբ կարող են լինել անսպասելի անակնկալներ, օրինակ Լաչինի միջանցքի համար հատուկ ռեժիմի ներդրմամբ Մադրիդյան սկզբունքների որոշ տարբերակներ։ Հնարավոր է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը։ Դրանից հետո առանց Երևանի և Մոսկվայի մասնակցության Բաքու-Ստեփանակերտ բանակցային գործընթացովով ի հայտ է գալիս հակամարտության կարգավորման նոր տրամաբանություն։

Բայց ընդհանուր առմամբ դա շատ բարդ խաղ է, որում դժվար կլինի արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի շահերի փոխադարձ ընդունելի հավասարակշռություն պահպանումը։ Նման իրավիճակում անհնար է բացառել Ղարաբաղի վերաբերյալ նոր բանաձևի ընդունման համար խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակի հասցնելու հարցը։ Հակառակ դեպքում, ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում կմնա անկայուն, թեև Ադրբեջանն այժմ դժվար թե համարձակվի ուժով թուլացնել լարվածությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular