ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական լցանավի վրա հարձակումն անպատասխան չի մնա. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ծովային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակման է ենթարկվել ռուսական քաղաքացիական նավը, որը գտնվում էր Կերչի նեղուցի մոտ գտնվող ճանապարհի վրա։ Նախնական տվյալներով՝ «Sig» ծովային լցանավը շարժիչի սենյակում անցք է ստացել, ինչի արդյունքում կորցրել է ինքնուրույն շարժվելու ունակությունը։ Բարեբախտաբար, տանկերի անձնակազմը չի տուժել։ Կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Նման բարբարոսական գործողությունները արդարացում չեն կարող ունենալ, դրանք անպատասխան չեն մնա, դրանց հեղինակներն ու մեղավորները անխուսափելիորեն կպատժվեն»,- ասված է Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular