ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանական օպերացիա Երևանում․ հայտնաբերվել և ոստիկանության բաժին է տեղափոխվել նախկին «օրենքով գող»

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ  Վարդան Վարդանյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության  պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի և նույն վարչության ապօրինի թմրաշրջանառության և պոռնկության դեմ պայքարի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Նարեկ Ազարյանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյան և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա, որը կրել է «Գողի և ում օրն է 40 օր» անունը:

Ոստիկանները նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 29-ամյա Արսեն Գրիգորյանին, 40-ամյա Հայկ Ղազինյանին և ՌԴ քաղաքացի, 43-ամյա Ահմեդ Ումարովին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը, իսկ Ա. Գրիգորյանի մոտ եղած պայուսակի միջից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ փամփուշտներով և 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ իր պայթուցիչով:

Նշված անձինք քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետների» ուղեկցությամբ, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալներից Հ. Ղազինյանը նախկինում եղել է «օրենքով գող», ով ավելի շատ հայտնի է եղել «Արխանգելսկի Հայկո» մականվամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք եղել են ռուսական համարանիշներով Audi մակնիշի ավտոմեքենայով, որը նունպես ոստիկանները հայտնաբերել են և այն տեղափոխել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբհուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular