ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի անվտանգության ճակատը» և ԱՀ քաղաքական 3 ուժեր կնքել են համագործակցության հուշագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման Խորհուրդն այսօր գումարել է նիստ, որի օրակարգում` 2023թ․ հուլիսին Շարժման կատարած աշխատանքների ամփոփումն էր, ԱՀ խորհրդարանական երեք ուժերի (ԱԺԿ, Արդարություն, ՀՅԴ) հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկումը:  Տեղեկանում ենք շարժման մամուլի ծառայությունից․

Ամենամսյա նիստին առաջին անգամ հեռակապով միացել էին նաև Ճակատի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ ՀՀ-ում վերջերս ձևավորված հարթակի ղեկավարը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման մասնակիցների թիվը կրկնապատկվել է, ձեւավորվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանային ստորաբաժանումները, նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետությունում Հարթակի ստեղծումը։ Շարժման 8 հենասյունային աշխատանքային խմբերում, ՀՀ-ից եւ արտերկրից փորձագետների մասնակցությամբ քննարկվել են հրատապ կարճաժամկետ եւ ռազմավարական ծրագրեր։ Շարժման Կոմիտեի հավանությանն արժանացած մի շարք նախագծեր ընթացքավորվել են «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով։

Քննարկված թեմաների առանցքում էին՝ շրջափակման խստացող պայմաններում Շարժման նպատակից եւ հռչակած սկզբունքներից անշեղությունը եւ այսհամատեքստում անհրաժեշտ քայլերի հստակեցումը։ 

Հաստատված ռազմավարության համատեքստում` բռնած ուղու հաստատակամության ամրագրման, ինչպես նաև միասնական ճակատով մարտահրավերներին դիմակայելու սկզբունքային համաձայնությամբ` Շարժման և ԱՀ երեք քաղաքական ուժերի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության, Արդարություն կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular