ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրն» իրական շանս ունի հաղթելու Ավինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին հարցումների համաձայն՝ գործող իշխանությունները զգալի կորցրել են իրենց դիրքերը, փոխարենը մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին, զգալի առաջընթաց են գրանցել։

Այդուհանդերձ նույնիսկ այդ առաջընթացը բավարար չէ այս պահի դրությամբ իշխանություններին՝ գործող վարչախմբին՝ Երևանի իշխանությունից հեռացնելու համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես ուշագրավ է «Ապրելու երկիր» կուսակցության արձանագրած ցուցանիշները։

Գործող վարչախումբն անում է ամեն ինչ, որպեսզի Երևանի ավագանու սեպտեմբերին կայանալիք ընտրությունները ոչնչով չտարբերվեն 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մնալ իշխանության և պահպանել վարչապետի պաշտոնը, միայն այն պատճառով, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը չափազանց քիչ էր, իշխանություններին հաջողվեց հուսահատության ալիքի վրա ճկուն ռեսուրսն օգտագործելով, իր ընտրազանգվածին բերել իշխանության, ինչը չկարողացան անել ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Այս անգամ ևս գործող վարչախմբի հիմնական հույսն ընտրողների ցածր մասնակցությունն է, փոխարենն իրենք վարչական, քրեական, ֆինանսական և այլ ռեսուրսներով մարդկանց փորձելու են բերել ընտրատեղամասեր և որքան ցածր լինի ընտրություններում մասնակցության արդյունքը, այնքան ավելի բարձր է լինելու իշխանությունների շանսերը Երևանի ավագանու ընտրություններում անցնելու, ուստի և հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին հասկացնել և բացատրել՝ եթե չես գնում ընտրություններում և չես մասնակցում, ուրեմն՝ նիկոլական ես։

Այլընտրանք պարզապես գոյություն չունի, հստակ և պարզ պետք է բացատրել, եթե մարդիկ ցանկանում են փոխել իրենց կյանքը, դնել զարգացման ռելսերի վրա, ոչ միայն պարտավոր են գնալ ընտրություններին, այլ նաև իրենց քվեն տալ ընդդիմադիր ուժերին, հատկապես այն ուժերին, որոնք իսկապես ունեն հնարավորություն Երևանում անել իշխանափոխություն։ Այս պահի դրությամբ այդպիսի միակ քաղաքական ուժը հենց «Ապրելու երկիր» կուսակցությունն է։

Ալլա Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular