ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ին փող է պետք, շատ փող. oլիգարխներին պարտադրում են մուծվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր վերջին դրամահավաքում կարողացել է հավաքել 1 միլիոն 300 հազար դոլարից քիչ ավելի գումար, ընդ որում լրատվամիջոցները տեղեկություններ են հայտնել, թե ովքեր են հիմնական ամենամեծ գումարները փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին»։

Մասնավորապես այդ թվում նշում են Արցախից եկած և Հայաստանում իր բիզնեսը զարգացնող Արման Հակոբջանյանը, իշխանությունների սրտի գործարար Նարեկ Նալբանդյանը, որ հայտնի է իր աղմկահարույց գնումներով, ինչպես նաև այլ տարբեր գործակալներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոչ միայն այս, այլ նաև այլ գործարարների հրահանգվել է պաշտոնապես տվածից բացի նաև նույնքան գումար էլ վճարել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն «քեշ» գումարով, առանց որևէ փաստաթղթավորման։

«Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններն անկախ ամեն ինչից նաև ռեսուրսների և ֆինանսների ճակատամարտ է դառնալու, ուստի և տարբեր գործարարների հրահանգել են բոլոր միջոցները ներդնել, ընդ որում նույնիսկ այն գործարարներին և ՔՊ-ի հետ կապ ունեցող անձանց, որոնք առանձնապես շահգրգռված չեն Տիգրան Ավինյանի ընտրությամբ։ Փաշինյանն անձամբ է հետևելու բոլոր գումարների հավաքագրմանը և իր, կամ իր մտերիմների կողմից հասկացրել է այդ գործարարներին, որ պետք է կրկնապատկեն պաշտոնապես տված գումարները։

Առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրը» բազմաթիվ շտաբեր է բացելու Երևանի տարբեր համայնքներում և բնականաբար լուրջ գումարի կարիք է ունենալու։ Ժամանակին ֆինանսական խնդիրներ ունեցող և նման դրամահավաքներով չնչին գումարներ հավաքող Քաղպայմանագիրն այսօր լիովին քրեաօլիգարխիկ կուսակցություն է դարձել և որևէ խնդիր չունի կրկնօրինակել նախկինների արատավոր բարքերը՝ ինքն էլ գումարներ շորթել տարբեր օլիգարխներից և քրեական շրջանակներից։

Քնարիկ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular