ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ սահմանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում օգոստոսի 4-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular