ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաջողությամբ փլուզում են նաև արդարադատության համակարգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական իշխանության անկախության ապահովման հարցը Հայաստանում միշտ ակտուալ է եղել։ Բայց կոնկրետ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ դատական իշխանությունը հայտնվեց իշխող քաղաքական ուժի հարվածների թիրախում։ Փաշինյանին պետք էր անվերապահ հսկողություն բոլոր միավորների նկատմամբ, այդ թվում՝ արդարադատության համակարգի։ Այնպես չէ, որ նախկինում դատական համակարգում խնդիրներ չկային։ Քավ լիցի: Իհարկե, դրանք բազմաթիվ են՝ կոռուպցիոն դրսևորումներից սկսած, բայց հարցն այն է, որ օրենքի գերակայությունն ապահովելու հարցն առաջնային դարձնելու ու եղած խնդիրներին լուծում տալու փոխարեն օրվա իշխանությունների համար գերակա է միայն դատական իշխանության մինչև վերջ հպատակեցումը։

Պարզ է, որ աբսոլ յուտիզմի ձգտող իշխանությունները չէին կարող հանդուրժել անկախ դատական համակարգի գոյությունը, քանի որ այն կարող է բեկանել իրենց ապօրինի որոշումները և չկատարել վերևից եկող հրահանգները։ Դրա համար էլ Փաշինյանը 2019 թվականի մայիսին հրահանգեց շրջափակել դատարանների մուտքերը՝ փորձելով այդ կերպով ազդել դատական իշխանության ներկայացուցիչների վրա։ Իսկ այն դատավորների նկատմամբ, որոնք համարձակվում էին իշխանությունների քիմքին ոչ հաճելի որոշումներ ընդունել՝ առաջնորդվելով օրենքով, իսկույն ճնշումներ էին սկսվում։ Գրպանային դատական համակարգի ստեղծման ճանապարհին կանգնած էր առաջին հերթին Սահմանադրական դատարանը, ավելի կոնկրետ՝ վերջինիս այն ներկայացուցիչները, ովքեր ինքնուրույն որոշումներ կարող էին ընդունել ու խնդիրներ ստեղծել իշխանությունների համար։

Այդ իսկ պատճառով էլ իշխանությունները ամեն միջոցի դիմեցին՝ ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխություններ, որպեսզի փոխեն ՍԴ դատավորներին։ Սակայն նույնիսկ այսպիսի գործելակերպը բավարար չեղավ, որպեսզի իշխանություններն իրենց «գոհ ու երջանիկ» զգան, քանի որ նրանց պետք է, որ արդարադատության համակարգը միշտ իրենց առաջ խոնարհված վիճակում լինի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ դատավորները մշտական հսկողության տակ լինեն ու հանկարծ չփորձեն ինքնուրույնություն ցուցաբերել։ Իսկ եթե ցուցաբերեն անկախություն, անմիջապես զսպվեն։ Այդ նպատակով էլ որպես գործիք սկսեցին կիրառել Բարձրագույն դատական խորհրդի լծակները։ ՀՀ Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ Սակայն այս կառույցը ևս փաշինյանական իշխանությունների կամակատարը դարձնելու նպատակով իշխանական թիմի հայտնի ներկայացուցիչը նշանակվեց ԲԴԽ նախագահ։

Իսկ նրա փոխարեն իր ընկերը նշանակվեց արդարադատության նախարար, ինչն էլ ի սկզբանե հասկանալի էր դարձնում, թե, ընդհանուր առմամբ, ինչպիսի մոտեցում է ցուցաբերվելու։ Ու սկսվեց մահակի կիրառումն «անհնազանդ», իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի քիմքին հաճո հրահանգներին չենթարկվող, օրենքով առաջնորդվող դատավորների նկատմամբ: Ինչպես ասում են՝ «պասերով»՝ արդարադատության նախարարություն-ԲԴԽ համագործակցությամբ: Արդյունքում փաստացի մեր երկրում դատական մարմինը կոռոզիայի է ենթարկվում, և եթե իշխանություններին հաջողվի առաջիկայում ևս առաջ մղել իրենց օրակարգը, ապա արդարադատության համակարգի ամբողջական փլուզումը կարող է լինել ընդամենը ժամանակի հարց։

Այս ամենը մտահոգել է դատավորների միությանը, որը ոչ մեկ անգամ հայտարարություն է տարածել՝ նկատելով, թե դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է: Անհանգստացած են նաև «դրսի» կառույցները։ Մասնավորապես Դատավորների եվրոպական միությունը հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել ՀՀ և միջազգային պատկան մարմիններին՝ նկատելով, որ հայաստանյան դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներով անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը այս ամենի վրա բացարձակ թքած ունեն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular