ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանյանի շուրջ կոնսենսուս կա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ԱԺ-ն 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարի ԱԺ արտահերթ նստաշրջան ԱՀ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով: Նշենք, որ ըստ այս պահի տեղեկությունների, խորհրդարանը նոր նախագահ կընտրի ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին։ Այստեղ հատկանշական է այն, որ 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընդամենը 3 հոգանոց խմբակցության անդամն է ընտրվելու ԱԺ նախագահի պաշտոնում։

Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ Իշխանյանի պարագայում հաշվի է առնվել քաղաքական կոնսենսուսը, քանի որ նա միակ թեկնածուն է եղել, որի նկատմամբ և՛ գործող իշխանության, և՛ քաղաքական դաշտի մյուս դերակատարների, այդ թվում՝ նախկին նախագահների կողմից դրական վերաբերմունք է եղել։Ի դեպ, բացի նշված հանգամանքից, այս քայլը նաև որոշակի քաղաքական վերադասավորում է իրենից ներկայացնում, քանի որ, ըստ էության, իշխանությունը երկրի երկրորդ պաշտոնը զիջում է քաղաքական ընդդիմությանը։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը։

Հավելենք, որ հայաստանյան իշխանությունների՝ Արցախն իրենցից վանելու գործընթացի պայմաններում Արցախի խորհրդարանի անելիքներն էականորեն մեծացել են, և, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվելու Իշխանյանի միջոցով նաև Սփյուռքի կառույցներն ակտիվացնել։ Արցախից թերթին հայտնում են, որ ԱԺ նախագահի պաշտոնում Իշխանյանն ավելի ներկայանալի և ընկալելի կերպար է ինչպես ներսի, այնպես էլ դրսի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular