ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդի քարտեր՝ սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ հուշագիր է ստորագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի դերը։ Նախարարը հույս է հայտնել, որ անհրաժեշտ ջանքերի ու ռեսուրսների համախմբմամբ և համագործակցության հստակ մեխանիզմների ձևավորմամբ՝ հնարավոր կլինի լիարժեք ապահովել ծրագրով սահմանված արդյունքները։

«Ե՛վ պետության քաղաքականության, և՛ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, և՛ Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության առանցքային նպատակներից է սոցիալապես անապահով անձանց և արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության պարենային ապահովության բարելավումը։ Հույս ունենք, որ պիլոտային այս ծրագիրը կունենա արդյունավետ ընթացք և հետագայում կունենանք նաև նմանօրինակ պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորություն։ Վստահ ենք, որ այս միջոցառման շրջանակում շահառուները հնարավորություն կունենան որոշակիորեն բարելավել իրենց ընտանիքների կենսապայմաններն ու թեթևացնել սննդի ձեռքբերման ֆինանսական բեռը»,- նշել է նախարարը։   

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս աջակցությամբ ցանկանում է բարելավել և ուժեղացնել հնարավոր ցնցումներին դիմակայելու պետական ռազմավարությունը, ինչպես նաև՝ խթանել սոցիալական աջակցության մեխանիզմները՝ պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ևս ընդգծել է նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության կարևորությունն ու ողջունել հերթական ծրագրի մեկնարկը։

«Մենք ոգևորված ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող «Սննդի աջակցության քարտ» ծրագրի մեկնարկի համար։ Այս համագործակցությունը նպատակ ունի օգնել խոցելի ընտանիքներին գնել սննդարար մթերք՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք վերջին տարիների ընթացքում ենթարկվում են բազմաթիվ ցնցումների, այդ թվում՝ պարենային գնաճի։ Միասին մենք զորեղացնում և, հույս ենք տալիս կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին՝պարտավորվելով սննդի աջակցության քարտերի ծրագիրը հանձնել կառավարությանը՝ որպես աղետներից տուժած մարդկանց աջակցության գործիք»,- նշել է Նաննա Սկաուն։

Այսպիսով, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել մշակել շահառուների ընտրության չափորոշիչների և ցուցակների ձևավորման մեթոդաբանություն, վերամշակել ու հաստատել գնահատման հարցաշար, կազմակերպել սննդի աջակցության քարտերի բաշխումը շահառու տնային տնտեսություններին և այլն։

Պարենի համաշխարհային ծրագիրն, իր հերթին, պարտավորվել է իրականացնել շուկայի ֆունկցիոնալության գնահատում, վերապատրաստել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողներին, մշակել սննդի աջակցության քարտի համար անհրաժեշտ ստանդարտ գործառնական ընթացակարգ և այլն։

Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության շնորհիվ՝ Պարենի համաշխարհային ծրագրի «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտորեն գործակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular